Բաքուն ապատեղեկատվություն է տարածել թե հայերն ադրբեջանցի զինվորի են վիրավորել

Բաքուն ապատեղեկատվություն է տարածել թե հայերն ադրբեջանցի զինվորի են վիրավորել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր ապատեղեկատվություն են տարածել, որի համաձայն «հայկական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով իբր ադրբեջանցի զինվոր է վիրավորվել»: Մասնավորապես, ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, պատահարը գրանցվել է շփման գծի Խոջավենդի ուղղությամբ: Վիրավորվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Ալիսի Ֆիրդովսի օղլու Մուրադովը, որը զորակոչվել է իսկական զինվորական ծառայության Ադրբեջանի Շամախի շրջանից:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ մի առնչություն չունեն այդ միջադեպի հետ»,-հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, հայտնում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---