ՀԿ նախագահ. 150-200 հազար դրամով Ամանորին կարելի է 30 հյուր ընդունել

ՀԿ նախագահ. 150-200 հազար դրամով Ամանորին կարելի է  30 հյուր ընդունել

PanARMENIAN.Net - Ամանորյա տոնական սեղան պատրաստելու համար միջինն անհրաժեշտ է 150-200 հազար դրամ՝ 30 հյուր ընդունելու համար: Նման հաշվարկ է արել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, արդյունքները ներկայացրեց դրա նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Վերցրել ենք ապրանքների միջին գները, սա պատվով սեղան ունենալու գինն է: Իհարկե, եթե մարդը որոշի ձկնկիթ դնել սեղանին, ձկնեղենի տեսականի, ապա, իհարկե, այդ գումարը չի հերիքի, բայց կարելի է նաև 2 մլն դրամից ավելի ծախս անել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հաշվարկի մեջ ներառվել են խոզի ազդրամիսը, տավարի միսը, խմիչք, հյութեր, քաղցրավենիք, թարմ ձուկ և այլն:

Ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա Բաբկեն Պիպոյանը կանխատեսեց, որ Ամանորին ընդառաջ հնարավոր են թանկացումներ հատկապես պտուղ-բանջարեղենի շուկայում: «Մսամթերքը չի թանկացել և չի էլ թանկանա,»,- Պիպոյանի խոսքերն է մեջբերում Tert.am-ը:

Ինչ վերաբերում է ամանորյա զեղչերին, ապա մասնագետն ասաց, որ պետք է ուսումնասիրել այս ոլորտը, քանի որ մի շարք խանութներում դրանք իրական չեն: «Ունենք այնպիսի կետեր, որտեղ զեղչերն իրական են և հակառակը: Չեմ ուզում խանութի անունը նշել, բայց եղել է, որ տեխնիկա վաճառվող խանութում հեռուստացույցը սեպտեմբերին արժեցել է 240 հազար դրամ, հիմա վաճառվում է 243 հազարով, բայց գրված է 30% զեղչ»,- նկատեց նա:

2013-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գների արձանագրված 1.8% աճը հիմնականում ձկնամթերք, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբերի` 3.3-22% գնաճի արդյունք է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մսամթերքի ապրանքախմբում 2013-ի նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ գներն աճել են 3.7%, իսկ 2013-ի հոկտեմբերի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:

Ձվի հանրապետական միջին գինն այս նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ աճել է 30%-ով, իսկ այս հոկտեմբերի համեմատ` 0.1%-ով:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2013-ի նոյեմբերին՝ նախորդ նոյեմբերի համեմատ նվազել է 16.9%-ով, իսկ ակս հոկտեմբերի համեմատ` 1.5%-ով:

2013-ի հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 5,8 % նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 12-ամսյա կտրվածքով գնաճը նոյեմբերին կազմել է 6,6 տոկոս:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---