2013 թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է պլաստիկ քարտերի քանակի և շրջանառության աճ

2013 թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է պլաստիկ քարտերի քանակի և շրջանառության աճ

PanARMENIAN.Net - «Նոյեմբերի 30-ի դրությամբ 2013 թվականում Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 18 627, որի աճը 2012 թվականի համեմատ կազմել է 15,5%: Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունն աճել է 37,94%-ով, իսկ կանխիկացման կետերում` 8,35%», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Նա հավաստիացրեց, որ 2014 թվականին անկանխիկ վճարումների ծառայությունը կշարունակի զարգանալ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Վերջին տարիներին պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում` բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա բացատրվում է քարտերի թողարկման և գործարքների ծավալների կտրուկ աճով, ինչպես նաև վերջերս Հայաստանի բանկերում քարտային նոր ծառայությունների ներդրմամբ: Ինչ վերաբերում է մեր բանկին նշեմ, որ առ այսօր Հայաստանում մենք միակ բանկն ենք, որը հավաստագրված է Visa և MasterCard վճարային համակարգերի կողմից համացանցում էքվայրինգ իրականացնելու համար: 2014թ. Բանկը մտադիր է իր հաճախորդներին առաջարկել մի շարք հետաքրքիր քարտային նախագծեր»:

Հիշեցնենք, որ 2013թ. դրությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի բանկոմատների ընդհանուր քանակը կազմում է 77, իսկ ՊՈՍ-տերմինալներինը`275:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---