Քերին խոստացել է Հայաստան այցելել 2014-ին

Քերին խոստացել է Հայաստան այցելել 2014-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գալիք տարի կայցելի Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմությունը: 2014 թվականին Հայաստան այցելելու խոստումը ԱՄՆ պետքարտուղարը տվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Այդ մասին «Հայկական ժամանակ» թերթին է ասել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Հիմա ԱՄՆ-ն ավելի քան երբևէ ցանկանում է թափ հաղորդել և խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը»,-ասել է դեսպանը, գրում է օրաթերթը, հայտնում է Panorama.am-ը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։

«Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ տևական բարեկամության համար։ Իբրև մի մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը Հայաստանից դուրս գտնվող հայերի խոշորագույն բնակավայրերից մեկն է, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։

Այսօր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմանի դինամիկ օրակարգով: Մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր ժողովուրդների միջև այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը։ Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»,-ասվում է Քերիի ուղերձում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---