Եվրահանձնաժողովը 25 մլն եվրո կտա Հայաստանին՝ տնտեսությանը, էներգետիկային ու մասնագիտական կրթությանը![]() 13 դեկտեմբերի 2013 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը 87 մլն եվրո է լրացուցիչ հատկացրել Մոլդովային, Վրաստանին ու Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակում: Միջոցները կուղղվեն գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների բարձրացմանը, բարեփոխումներին էներգետիկ հատվածում, աշխատանքի շուկայի կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության ու ուսուցման առաջարկներին և այլն: 2013 թ. հատկացվող ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 87 մլն եվրո, որը կբաշխվի երեք երկրների միջև՝ Մոլդովային կհատկացվի 35 մլն եվրո, Վրաստանին՝ 27, Հայաստանին՝ 25 մլն եվրո: «Այս տարի երեք արևելյան գործընկերները պարգևատրվեցին ժողովրդավարության զարգացմանն աջակցելու ջանքերի համար: Հուսով ենք, որ ապագայում այդ խումբը կընդլայնվի: Լրացուցիչ ֆինանսավորումը նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին ու համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտ են տալիս քաղաքացիներին»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հայտնում է Armenia Today-ը: Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում էր ասոցացման համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջև, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրման միության նիստին: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |