Ուորլիքը մեկնում է Բաքու նորից առանց ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների![]() 14 դեկտեմբերի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմեկնի Բաքու Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպելու: Այդ մասին նա գրել իր Twitter-ում: Ուորլիքը չի հստակեցրել, թե երբ կլինի Բաքվում, հայտնում է Trend գործակալությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելուց հետո Ուորլիքն արդեն մի քանի անգամ այցելել է Բաքու առանց ՌԴ ու Ֆրանսիայի համանախագահների ուղեկցության: Մինչ այդ ամերիկացի համանախագահը հայտարարել էր ադրբեջանական ԶԼՄ-ներին, որ պատրաստ է այցելել տարածաշրջան այնքան անգամ, որքան հարկավոր կլինի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Գտնում եմ, որ երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովրդներն արժանի են խաղաղության ու բարգավաճման: Մենք պետք է գտնենք միջոցը, և դա է պատճառը, ինչու ես ստանձնեցի համանախագահի պարտականությունները կատարելու աշխատանքը, ուստի ես գտնում եմ, որ կարելի է գտնել խաղաղության ճանապարհը»,-ասել էր նա: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության համեմատություններին մյուս հակամարտությունների հետ՝ Ուորլիքն ասել էր, որ դա շատ բարդ է, քանի որ հակամարտությունների առաջացման պատճառները տարբեր են: «Այս աշխատանքին ձեռնամուխ լինելուց առաջ, ես աշխատել եմ Աֆղանստանում և առաջատար բանախոսն էի անվտանգության ապահովման գծով երկկողմ համաձայնության կնքման հարցում: Դա բարդ էր, բայց մենք կարողացանք առաջ շարժվելու ճանապարհը գտնել: Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները բարդ բանակցություններ են, դա ծանր ընտրություն է, որ պետք է կատարվի: Սակայն դա հակամարտություն է, որը հնարավոր է կարգավորել: Կարծում եմ, որ երկու երկրների ժողովրդներն արժանի են խաղաղության ճանապարհ գտնելու: Եկել է դրա ժամանակը: Եթե ես կարող են նպաստել կարգավորմանը, եթե համանախագահները կարող են դյուրացնել այդ գործընթացը, ապա մենք պատրաստ ենք»,-ասել էր Ուորլիքը: Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |