Ադրբեջանական կողմն այս շաբաթ մի փոքր պասիվ էր. Հրադադարը խախտվել է մոտ 160 անգամ

Ադրբեջանական կողմն այս շաբաթ մի փոքր պասիվ էր. Հրադադարը խախտվել է մոտ 160 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ շփման գծում 2012 թվականի դեկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտվել է 914 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 170 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 6 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք:

Նոյեմբերին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 210 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 10 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք, մեկ անգամ՝ РПГ-7:

Հոկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1050 անգամ, սեպտեմբերին՝ 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---