Գազի ու էլեկտրաէներգիայի գինը կմնա անփոփոխ. Դատարանը մերժեց ակտիվիստների հայցը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ-ում դեկտեմբերի 17-ին լսումների ժամանակ ներկայացվել է Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագիրը «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»: Ինչպես հայտնել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանը Ռուսաստանից կստանա առանց տուրքերի գազի ու նավթամթերքի քվոտաներ, տուրքերից կազատվեն բնական գազն ու նավթամթերքը, ինչպես նաև անմշակ ալմաստները: Ըստ համաձայնագրի, Հայաստանի համար նախատեսված են պատժամիջոցներ, եթե տուրքերից ազատված ապրանքները վերավաճառվեն երրորդ երկրներին, գրում է ԱՌԿԱ-ն: Անդրադառնալով ներմուծվող ռուսական գազի որակին՝ նախարարն ասել է, որ սպառողները կկարողանան չափել գազի կալորիականությունը: Նախարարի խոսքով՝ արդեն այսօր հանրապետությունում կան կալորիամետրեր, ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող սպառողները կարող են տեղադրել այդ սարքերը: Սարքը տեղադրում են «ՀայՌուսգազարդի» մասնագետները: Արմեն Մովսիսյանը հերքել է պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե սպառողներին տրամադրվող գազին օդ են խառնում, նշելով, որ դա անհնար է, քանի որ թթվածինը պայթյունավտանգ է: Նախարարը հայտնել է նաև, որ 1-2 ամսից հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում Իրանի հետկբանակցեն գազի սակագների վերաբերյալ: Մինչդեռ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին վերջերս հայտարարել էր, որ Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցում ցույց տալ բարեկամ երկրների համար գազի առաքման հարցում: 2007 թ. գործող իրանական գազամուղով 20 տարում Հայաստան կներկրվի 36 մլրդ խմ գազ: Հնարավոր է, որ պայմանագիրը երկարացվի 5 տարով և ներկրվող գազի ծավալներն աճեն մինչև 47 մլրդ խմ: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին նաև Վարչական դատարանը մերժել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը բողոքարկող հայցը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր են ստորագրել: Այդ թվում ստորագրվել են Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարեց Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |