6  17.12.13 - ՀՀ վարչական դատարան ընթերցեց գազի և էլեկտրաէներգիայի հայցի վերաբերյալ որոշումը

Գազի ու էլեկտրաէներգիայի գինը կմնա անփոփոխ. Դատարանը մերժեց ակտիվիստների հայցը

Գազի ու էլեկտրաէներգիայի գինը կմնա անփոփոխ. Դատարանը մերժեց ակտիվիստների հայցը

PanARMENIAN.Net - ԱԺ-ում դեկտեմբերի 17-ին լսումների ժամանակ ներկայացվել է Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագիրը «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»: Ինչպես հայտնել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանը Ռուսաստանից կստանա առանց տուրքերի գազի ու նավթամթերքի քվոտաներ, տուրքերից կազատվեն բնական գազն ու նավթամթերքը, ինչպես նաև անմշակ ալմաստները: Ըստ համաձայնագրի, Հայաստանի համար նախատեսված են պատժամիջոցներ, եթե տուրքերից ազատված ապրանքները վերավաճառվեն երրորդ երկրներին, գրում է ԱՌԿԱ-ն:

Անդրադառնալով ներմուծվող ռուսական գազի որակին՝ նախարարն ասել է, որ սպառողները կկարողանան չափել գազի կալորիականությունը: Նախարարի խոսքով՝ արդեն այսօր հանրապետությունում կան կալորիամետրեր, ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող սպառողները կարող են տեղադրել այդ սարքերը: Սարքը տեղադրում են «ՀայՌուսգազարդի» մասնագետները: Արմեն Մովսիսյանը հերքել է պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե սպառողներին տրամադրվող գազին օդ են խառնում, նշելով, որ դա անհնար է, քանի որ թթվածինը պայթյունավտանգ է:

Նախարարը հայտնել է նաև, որ 1-2 ամսից հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում Իրանի հետկբանակցեն գազի սակագների վերաբերյալ:

Մինչդեռ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին վերջերս հայտարարել էր, որ Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցում ցույց տալ բարեկամ երկրների համար գազի առաքման հարցում: 2007 թ. գործող իրանական գազամուղով 20 տարում Հայաստան կներկրվի 36 մլրդ խմ գազ: Հնարավոր է, որ պայմանագիրը երկարացվի 5 տարով և ներկրվող գազի ծավալներն աճեն մինչև 47 մլրդ խմ:

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին նաև Վարչական դատարանը մերժել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը բողոքարկող հայցը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր են ստորագրել: Այդ թվում ստորագրվել են Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարեց Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---