Փորձագետ. Արևելյան գործընկերությունը դեռ լիովին չի ձախողվել, սակայն շտապ շտկման կարիք ունի![]() 19 դեկտեմբերի 2013 - 17:39 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության քաղաքականությունը ձախողվել է և այսօր շտկման կարիք ունի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Բեռլինի Գերմանա-ուկրաինական համաժողովի անդամ Ալեքսանդր Ռարը: «Արևելյան գործընկերությունը դեռ լիովին չի ձախողվել, սակայն շտապ շտկման կարիք ունի: Հուսով եմ, որ նոր գերմանական կառավարությունը, որն իրոք շատ մեծ ազդեցություն կունենա Եվրոպայում, կանի դա: Խնդիրն այն է, որ երբ ստեղծվում էր Արևելյան գործընկերությունն իր այսօրվա տեսքով, ապա այդ քաղաքականության «ճարտարապետներն էին» Լեհաստանը, Չեխիան, Անգլիան ու Շվեդիան: Գերմանիան ու Ֆրանսիան առաջին փուլում անմասն էին: Իսկ գաղափարն առաջացավ, մի կողմից, որպես արձագանք 2008 թ. վրաց-ռուսական պատերազմին և նպատակ ուներ Ուկրաինային, Բելառուսին, Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ու Մոլդովային դուրս բերել ռուսական ազդեցության ոլորտից»,-նշել է նա: «Կարծում եմ, որ ասոցիացիան, որը ԵՄ-ն մտադիր էր ստորագրել Ուկրաինայի հետ, ինչ-որ չափով ձևափոխված կլինի, որպեսզի Ռուսաստանը կարողանա տնտեսական առումով համագործակցել Ուկրաինայի հետ: Կարծում եմ, մենք դուրս կգանք աշխարհաքաղաքական դիմակայության փուլից և կվերադառնանք համագործակցությանը, որի մասին բոլորս երազել ենք ու գրել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տարածքի ստեղծման մասին: Կարծում եմ, այդ գաղափարն ուղղակի չունի այլընտրանք»,-ասել է Ա.Ռարը, հայտնում է day.kiev.ua-ն: Նոյեմբերի 28-29 Վիլնյուսում ԵՄ-ն և Հայաստանը պետք է նախաստորագրեին Ասոցացման մասին համաձայնությունը, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին ՄոսկվայումԵվրասիական ինտեգրացիոն միության նիստում: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |