Մոսկվայում կքննարկեն եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»![]() 24 դեկտեմբերի 2013 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով: Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները կքննարկեն Մաքսային միության անդամ երկրների ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մինչև 2015 թ. հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության կազմավորման աշխատանքների ընթացքը: Կքննարկվեն նաև եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղզստանի ու Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզների» նախապատրաստման ու իրականացման հարցերը: Խորհրդին հրավիրված է նաև Ուկրաինայի վարչապետը, որը մասնակցում է նիստին որպես դիտորդ, հայտնում է ՌԲԿ-ն: Նիստի ավարտին նախատեսվում է համատեղ որոշումներ ստորագրել միասնական մաքսային քաղաքականության, բնական մենաշնորհների ու մրցակցության կանոնների կանոնակարգման ոլորտներում: Բացի այդ, ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Խորհրդի անդամ պետությունների ղեկավարների հետ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ կքննարկվի «Բայկոնոււր» համալիրի հետագա օգտագործմանն առնչվող հարցեր: Պուտին-Լուկաշենկո երկկողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |