Մինսկի խումբը Բեռնում ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան գործընթացը![]() 8 հունվարի 2014 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հաջորդ շաբաթ կհանդիպեն Բեռնում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ, գրում է Trend-ը դիվանագիտական աղբյուրին հղումով: Ըստ տեղեկատվության, հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Դիվանագիտական աղբյուրը նաև հույս է հայտնել, որ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կանցնի ընթացիկ ամսվա ավարտին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի երրորդ տասնօրյակում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»: Համանախագահները «մտահոգություն էին հայտնել սահմանին բռնության վերջին դեպքերի վերաբերյալ, որոնք խարխլում են խաղաղության հաստատման հեռանկարները»: Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել էին Հայաստանի, ԼՂՀ ու Ադրբեջանի նախագահներին: Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում խորհրդակցությունների ժամանակ զրուցակիցները խոսել էին ղարաբաղյան բանակցությունների առաջխաղացման համատեքստում նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման, ինչպես նաև դեկտեմբերի 4-ին Կիևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |