Ֆրանսահայերը բողոքում են Օլանդի Թուրքիա այցելությունից

Ֆրանսահայերը բողոքում են Օլանդի Թուրքիա այցելությունից

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Փարիզում բողոքի ակցիա կլինի՝ նախագահ Օլանդի Թուրքիա այցելության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: Նույն օրը բողոքի ակցիա կանցնի նաև Մոնպելյեում: Հունվարի 25-ին բողոքի ակցիաներ կանցնեն Լիոնում ու Մարսելում: Ակցիաները կազմակերպում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը (CCAF): Ինչպես գրում է Nouvelles d'Arménie-ն, ցույցերը կազմակերպվում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի շեմին և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերսկսման ֆոնին:

Հղումներ թեմայով.
Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու:

1978-1979 թթ. Թուրքիային առաջարկում են Հունաստանի հետ միասին անդամագրվել ԵՏՀ մեջ, որից հրաժարվում է: 1980 թ. զինվորական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցնում է Անկարայի հետ հարաբերությունները, սակայն այն վերականգնվում է միայն 1983 թ.: Սակայն 1997 թ. ԵՄ հրաժարվում է Թուրքիային ճանաչել որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, սակայն այդ իրավունքը Թուրքիան ստանում է 2000 թ.` պայմանով, որ բարեփոխումներ կատարի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության մեջ:

2002 թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատում է Թուրքիայի խորհրդարանը, եւ 2004 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը միջնորդում է, որպեսզի սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու բանակցությունները:

Թուրք - եվրոպական հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: Կիպրոսը 2004 թ. ԵՄ կազմի մեջ է: 1974 թ. Թուրքիան բռնազավթում է Կիպրոս կղզու մի հատվածը, եւ մինչ օրս չի ճանաչում հարավային կառավարության` հունական հատվածի լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---