Ամերիկացի կոնգրեսմեն. Ադրբեջանը խոչընդոտում է խաղաղ կարգավորումը

Ամերիկացի կոնգրեսմեն. Ադրբեջանը խոչընդոտում է խաղաղ կարգավորումը

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսմեն Բրեդ Շերմանը հայտարարություն է արել հունվարի 19-ից լույս 20-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ դիվերսիայի արդյունքում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան վերաբերյալ:

«Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից չորս օր առաջ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը, Ադրբեջանի պրովոկացիայի արդյունքում շփման գծում ևս մեկ հայ զինծառայող է զոհվել: Ինչպես արդեն նշել էի նախորդ տարվա դեկտեմբերին, Ադրբեջանը շարունակում է ապացուցել, որ խաղաղության մասին բանակցությունները լուրջ չեն ու խաղաղության ճանապարհին բազմիցս խոչընդոտներ է ստեղծում»,- ասվում է կոնգրեսմենի հայտարարությունում:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու դրա ղեկավարությունը բռնություն գործադրելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման ու ԼՂՀ անկախության ճանաչման վաղեմի կողմնակից եմ»,- ասել է Բրեդ Շերմանը:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---