ԵԱՀԿ նախագահը, մեղավորներին չնշելով, կոչ է արել չսրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵԱՀԿ նախագահը, մեղավորներին չնշելով, կոչ է արել չսրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը մտահոգություն է հայտնել ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում զինվորականների ու քաղաքացիական անձանց մահվան ու վիրավորվելու դեպքերի կապակցությամբ: «Որպես ԵԱՀԿ համանախագահ կոչ եմ անում կողմերին օգտագործել արժեքավոր հնարավորությունները, որ ընձեռում են ԵԱՀԿ համանախագահների այցերը սահման ու շփման գիծ, միմյանց հետ անմիջական շփման համար՝ նվազեցնելով լարվածությունը»,-ասել է Բուրկհալթերը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՚

Արդեն մոտ 10 օր է թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության, ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1700 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Vesti.az-ը, ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, ՌԴ Հանրային պալատի միջազգային համագործակցության ու հասարակական դիվանագիտության միջհանձնաժողովային խմբի անդամ Անդրեյ Սոկոլովը հույս է հայտնել, որ նոր պատերազմը Ղարաբաղում անիրական է: Ըստ նրա, այդ պատերազմում, նույնիսկ եթե բանակներից մեկը մարտավարական հաղթանակ տանի, կպարտվեն ժողովրդները, ընդ որում ոչ միայն Հարավային Կովկասի: Կան երկու հակամարտող կողմերի բազմաթիվ համայնքներ: Խնդիրը չունի ռազմական լուծում:

«Աստված մի արասցե հակամարտություն լինի Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Քանի դեռ ադրբեջանական բանակը չի հատել Հայաստանի քաղաքական սահմանը, դա հայ-ադրբեջանական հակամարտություն չէ: Բայց եթե գոնե մեկ ռումբ ընկնի միջազգային իրավունքի սուբյեկտի վրա, դա կհամարվի ագրեսիա: Այդ դեպքում արդեն ուժի մեջ են մտնում միջազգային իրավունքի ու ՀԱՊԿ պայմանագրի դրույթները: Հուսով եմ, իմ կյանքի օրոք դա տեղի չի ունենա: Հայտնի խորհրդային գիտնական Անդրեյ Ժդանովը ժամանակին ասում էր, որ Կովկասը Եվրասիայի ամենազգայուն մասն է: Եթե ինչ-որ բան տեղի ունենա Կովկասում, դա ցավոտ կլինի ամբողջ օրգանիզմի համար»,-ասել է Ալեքսանրդ Սոկոլովը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն արդեն գրել է, որ ՀԱՊԿ ոչ մի կերպ չի արձագանքում մարտական գործողություններին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև դիվերսիաներին ԼՂՀ ԶՈւ հետ շփման գծում: Մեկնաբանելով այս փաստը՝ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, թե ոչինչ չի լսել զինյալ բախումների մասին, ուստի չի կարող մեկնաբանել դրանք, նաև չի կարող ասել, թե ինչ են մտածում այդ մասին ՀԱՊԿ-ում:

Photo: suedostschweiz.ch
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---