Նույնիսկ միլիոնները չստիպեցին «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստներին հիշել հորինված «Խոջալուի ցեղասպանությունը»

Նույնիսկ միլիոնները չստիպեցին «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստներին հիշել հորինված «Խոջալուի ցեղասպանությունը»

PanARMENIAN.Net - Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որի համաձայն իսպանական «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստները «Օսասունա» և «Ռեալ Մադրիդ» թիմերի հետ հանդիպումներին պետք է մասնակցեին սգո թևկապերով՝ ի հիշատակ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության»:

Ավելին, ակումբի լեգիոներ Արդա Թուրանը Թուրքիայից, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ իբր տեսահոլովակներ էին պատրաստել, որտեղ «դատապարտելու էին Խոջալուի ցեղասպանությունը»՝ հավատարմություն հայտնելով խաղաղությանն ամբողջ աշխարհում:

2013 թ. հունվարին «Ատլետիկո Մադրիդը» 1,5 տարվա պայմանագիր է կնքել Ադրբեջանի զբոսաշրջության նախարարության հետ: Ըստ պայմանագրի, նախարարության պրոմոն զետեղվել է ակումբի անդամների մարզահագուստի վրա: Կողմերի պայմանագիրը գործելու է մինչև 2014 թվականի խաղաշրջանի ավարտը: Համաձայնությունն Ադրբեջանի համար 12 մլն եվրո արժեցավ:

Սակայն, ինչպես հայտնում է Haqqin.az-ը, խաղերի ժամանակ «սգո կամ սովորական սև թևկապերի ակնարկ անգամ չեղավ: Ինչպես չհայտարարվեց լռության րոպե ի հիշատակ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության»:

Ուստի ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց դժգոհությունը հայտնեցին ադրբեջանական «Բաքի» ֆուտբոլային ակումբի նախագահ Հաֆիզ Մամեդովին, որը «կարող էր պարտավորեցնել «Ատլետիկոյի» ղեկավարությանը հարգանքի տուրք մատուցել «զոհերի» հիշատակին: «Ոչ անվճար, իհարկե, այլ տարեկան միլիոնավոր դոլարների դիմաց: Ինչ կարող ես ասել մի մարդու մասին, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում ֆուտբոլային ակումբների մարզաշապիկների վրա, սակայն ունակ չէ պարտավորեցնել այդ նույն ակումբը, որպեսզի այն հարգի իր երկիրը, թեկուզ նույնիսկ փողի դիմաց: Ասելիք չկա…», -գրում է Haqqiz.az-ը:

1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

Ղարաբաղի բնակչության համար տենսականորեն կարեւոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր եւ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---