Ուորլիքը Twitter-ում գրել է, որ գոհ է Ղարաբաղի շուրջ Շվեդիայում ԵԱՀԿ ՄԽ խորհրդակցություններից![]() 6 մարտի 2014 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ավանդաբար Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Շվեդիայում Մինսկի խմբի հանդիպումների մասին: Ինչպես նա գրել է, միջնորդները տեղեկացրել են Շվեդիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեին ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին: «Կողմերը շահագրգռված են խաղաղության հաստատման մեջ»,- գրել է նա: ԱՄՆ դիվանագետը նաև գոհ է Ստոկհոլմ ԵԱՀԿ ՄԽ այցով և շնորհակալություն է հայտնել Շվեդիային, մասնավորապես՝ երկրի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտին ղարաբաղյան կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցության համար: «Եկեք հետագայում ևս միասին աշխատենք Հարավային Կովկասում»,- գրել է Ուորլիքը: Ավելի վաղ ամերիկացի համանախագահը գրել էր. «Մենք կշարունակենք Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ համատեղ աշխատանքը Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում կան դրական պահեր: Սակայն դիրքորոշումների մերձեցումն, ուղղված հավասարակշռված որոշման կայացմանը, հեշտ չի տրվում: Բանակցային գործընթացի դժվարությունները համապատասխանում են հակամարտության բարդությանն ու խորությանը: Ըստ Պոպովի, կողմերը տրամադրված են առաջ շարժվել: «Այժմ ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերների հետ մենք մի շարք առանձին խորհրդակցություններ ենք անցկացնում նախարարների հետ: Փետրվարի 22-ին մենք հանդիպել ենք Նալբանդյանի հետ: Առաջիկայում մտադիր ենք հանդիպել Է. Մամեդյարովի հետ: Երբ հաջողվի մոտենալ այն տարբերակներին, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար, հնարավոր կլինի վերադառնալ համատեղ հանդիպումներին, սկզբում նախարարների մակարդակով, հետո արդեն քննարկել գագաթաժողովի հարցը, ինչպես պայմանավորվել են նախագահները Վիեննայում: Բնականաբար, կշարունակենք մեր խորհրդակցությունները տարածաշրջանում»,-նշել էր ռուս համանախագահը: Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ. «Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել էր Ջեյմս Ուորլիքը: Փետրվարի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանել էին Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին: Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նոյեմբերի 19-ին հանդիպեցին Վիեննայում: Դա երկու նախագահների առաջին հանդիպումն էր վերջին երկու տարում: Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից: Փետրվարի 13-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե անտեսելով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող Ձմեռային օլիմպիադայի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանումը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հրամանատարությունը նրանց գործողությունները կամ չի վերահսկում, կամ էլ այդ ամենը սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |