Բաքվին «զայրացրել է» Էշթոնի՝ հայկական տաճար այցն Իրանում

Բաքվին «զայրացրել է» Էշթոնի՝ հայկական տաճար այցն Իրանում

PanARMENIAN.Net - Ինչպես երևում է, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի օրինակը վարակիչ է։ Twitter-ում «հայկական թեմայով» գրառումներ է սկսել թողնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։ Նրա թվիթն ամեն դեպքում տարօրինակ է, եթե ոչ ավելին։

«ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը պատմական այց է կատարել Իրան, հայկական եկեղեցի այցելել Նոր Ջուլֆայում։ Դա հասկանալի է»,- գրել է նա Twitter-ի իր էջում։

«Հավանաբար, Էշթոնը խոստացել է այցելել աշխարհում բոլոր հայկական եկեղեցիները»,- նշել է Մամեդովը։

Հետաքրքիր է ստացվում՝ ադրբեջանցի պաշտոնյայի տրամաբանությամբ, ԵՄ ներկայացուցիչներն իրենց բոլոր քայլերը պետք է համապատասխանեցնեն Ադրբեջանի շահերին։ Այլ կերպ վարվելու իրավունք նրանք ուղղակիչունեն։ Չէ որ Բաքուն օտարերկրացի դիվանագետներին, ինչպես նաև ԱՄՆ դեսպանին, չի թույլատրում Նախիջևան, հատկապես՝ Հին Ջուղայում ոչնչացված հին գերեզմանատուն այցելել։ Իսկ այս դեպքում ԵՄ գերագույն ներկայացուցիչը գնում է հայկական եկեղեցի։

Հասկանալի է, որ Մամեդովը Քեթրին Էշթոնին ուղղորդելու իրավունք չունի՝ ուր գնալ, ու ինչ անել։ Չէ՞ որ հենց ԵՄ-ն է սովորաբար Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ ղարաբաղյան հակամարտությունում «բալանսավորված» մոտեցում ցուցաբերում։ Եթե այդպես է, ուրեմն պետք էր նաև Իրանում ադրբեջանական մզկիթ այցելել։ Բայց ոչ Իրանում, ոչ էլ անգամ Թավրիզում՝ Արևելյան Ատրպատականի մայրաքաղաքում, որի վրա Բաքուն վաղուց աչք ունի, նմանը չկա։

Եթե ավելի լուրջ, ապա ԵՄ ներկայացուցիչներն իրենց իսկ հանդուրժողականության ու մուլտիկուլտուրիզմի արդյունքներն են քաղում, ու նման հարձակումներն անպատասխան են թողնում։ Հավանաբար, Էշթոնի ապարատն Ադրբեջանի հետ կապվելու անհրաժշտություն չի տեսնում ու պարզապես ուղաշդրություն չի դարձնում նման գրառումների վրա։ Իսկ Ադրբեջանը հերթական անգամ կհաշվի «խավիարային քաղաքականության» պատճառով իր կորուստենրը։

Հիշեցնենք նաև, որ Իրան այցի ընթացքում Քեթրին Էշթոնը եղել էր Նոր Ջուլֆայի հայկական Մայր տաճարում։ Նա 350-ամյա Սբ Ամենափրկիչ վանք էր այցելել պատարագի ժամին` Իրանի պաշտոնական այրերի և հայկական համայնքի ղեկավարների ուղեկցությամբ: Սպահանի հայոց պատրիարքարանի ղեկավար եպիսկոպոս Բաբկեն Չարյանը կոչ էր արել ԵՄ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը` մատնանշելով Մարդու իրավունքների Եվրադատարանի` ցեղասպանության ժխտումն արդարացնող որոշումը:

Պատրիարքարանի ղեկավարն Էշթոնին ծանոթացրել էր հայկական համայնքի կյանքին` ընդգծելով, որ Իրանը հանդուրժողականության ու տարբեր կրոնների համակեցության օրինակ է, իսկ հայերն Իրանում հաստատվել են երկրի` իսլամ ընդունելուց դեռևս 400 տարի առաջ: Եպիսկոպոսը հիշեցրել էր, թե ինչպես հարևան Ադրբեջանը մի քանի տարի առաջ ավերեց Հին Ջուլֆայի հնագույն հայկական խաչքարերը: Նա հույս էր հայտնել, որ Եվրախորհրդարանը կդատապարտի վանդալիզմը, որպեսզի կանխարգելի նման մշակութային ցեղասպանության կրկնությունը հետագայում: Ավելի ուշ հյուրերն այցելել էին վանքի թանգարանը, որտեղ ԵՄ ներկայացուցչին ցույց էին տվել հնագույն եկեղեցական արտեֆակտեր, այդ թվում` նկարազարդված ձեռագրեր ու ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի ամենահին տպագրական մեքենան: Այցի ավարտին Քեթրին Էշթոնը գրառում էր թողել թանգարանի պատվավոր այցելուների գրքում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---