Ատելության նոր «բաժին» Ադրբեջանի փոխվարչապետից

Ատելության նոր «բաժին» Ադրբեջանի փոխվարչապետից

PanARMENIAN.Net - Ամեն տարի ու ամեն ամիս, այն օրերին, երբ 20 տարի առաջ ավարտված ազատագրական պատերազմի արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակն ազատագրել է Արցախի այս կամ այն շրջանն, Ադրբեջանում սկսվում է «ատելության հերթական 5 րոպեն»: Այս անգամ այն նվիրված էր Քարվաճառի ազատագրմանը: Ընդ որում այնքան միապաղաղ, որ նույնիսկ այդ մասին գրելու ցանկություն չկա: Սակայն Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և տեղահանվածների պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովն արդեն դուրս է եկել ոչ միայն պարկեշտության սահմաններից, այլ ընդհանրապես սթափ դատողության սահմաններից:

Մեջբերենք նրա խոսքից մի հատված. «Ռուսաստանը պետք է իմանա, որ հայերը, որոնք դավաճանեցին ԽՍՀՄ-ին և լրտեսում էին նրա դեմ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, մի օր նույնը կանեն նաև Ռուսաստանի դեպքում: Արևմուտքը նույնպես դա գիտի…»: Ահա այսպես: Կարելի է խորհուրդ տալ պարոն Հասանովին վերընթերցել աշակերտների համար նախատեսված պատմության նորմալ մի դասագիրք, ոչ թե այն, որը գրվել է Բաքվում: Եթե «դավաճանություն» ասելով հասկանանք Մեծ Հայրենական պատերազմի տարիներին զոհված 700 հազար հայերին, 4 մարշալներին, նավատորմի ծովակալին, Դիմադրության մարտիկներին եվրոպական երկրներում, ապա, անշուշտ, Ալի Հասանովն իրավացի է: Բայց շարունակենք մեջբերումը, ազերի վարչապետը «յուրօրինակ» արտահայտություններ է իրեն թույլ տալիս. «Երբեմն հայտարարում են, որ չի կարելի նման բաներ ասել մի ամբողջ ժողովրդի հասցեին, սակայն հայերի դեպքում՝ կարելի է: Հայկական սփյուռքը, հայկական պետությունը հակաթուրքական քաղաքականություն են վարում», -վստահ է Հասանովը: Հայաստանը հակաթուրքական քաղաքականություն չի վարում, հայերն ուղղակի չեն մոռանում, թե ինչպես են վարվել իրենց հետ Ալթայից եկած քոչվոր ցեղերը: Ալի Հասանովն ընդհանրապես, ըստ իս, խոսքի իրավունք չունի՝ նրա ելույթներն ուղեկցվում են կամ ծիծաղով, կամ էլ անդադար «հանդուրժող Ադրբեջանի» մասին խոսող մարդու հայատյացության աստիճանի վերաբերյալ տարակուսանքով: Հավանաբար, Բաքվում «հանդուրժողականությունը» նույնացվում է «հայատյացության» հետ: Այլ կերպ ադրբեջանական քարոզչության ֆենոմենը չես բացատրի:

Եվ վերջում, ի դեպ նշենք, որ Հասանովը հանդիպում էր երիտասարդության ներկայացուցիչների հետ, Հասանովը հայտարարում է. «Վերաբերմունքը մեր բանակի ու մեր զինվորների հանդեպ պետք է փոխվի: Օկուպացված հողեր ունեցող երկրի համար դասալքությունը խայտառակություն է: Մեղավոր են առաջին հերթին ծնողները: Մենք վրեժով լցված ժողովուրդ չենք: Բայց կարող է մի օր գալ, երբ Գերագույն հրամանատարը հրաման կարձակի և մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն վրեժխնդիր լինելու»: Ամենահետաքրքիրն այդ նախադասության մեջ այն է, որ օրը կարող է գալ, իսկ կարող և չգալ…Հավանաբար, այդպես էլ կլինի: Իսկ երկրորդ պատերազմի դեպքում, եթե Իլհամ Ալիևն այն սկսի, արդեն վարձկաններ չեն օգնի ադրբեջանական բանակին, նույնիսկ թուրք վարձկանները: Եվ Ադրբեջանի նախագահը դա շատ լավ գիտի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---