Առէկսիմբանկը վարկային պորտֆելի սահմանաչափը կհասցնի մինչև 98 մլրդ դրամի![]() 11 ապրիլի 2014 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաստատած Հեռանկարային զարգացման ծրագրի համաձայն, 2014-ին բանկն իրականացնելու է պահպանողական, հավասարակշռված վարկային քաղաքականություն` որակապես բարձր մակարդակի վրա պահպանելով առկա վարկային պորտֆելը և ապահովելով իրացվելիության բարձր աստիճան: Նախատեսվում է ֆիզիկական անձանց և փոքր ու միջին բիզնեսներին հատկացվող վարկերի մասնաբաժնի ավելացում: Մինչև 2014-ի ավարտը բանկը նախատեսում է ավելացնել վարկային պորտֆելի սահմանաչափը մինչև 98 մլրդ դրամ: Նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ավելացում մինչև 80.5 մլրդ դրամ, և ֆիզիկական անձանց` մինչև 17.5 մլրդ դրամ: Պորտֆելի մեծացումը ծրագրավորվում է ինչպես միջազգային ծրագրերի, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին: 2013-ի արդյունքներով բանկի հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են մոտ 92 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |