Արարատի ոսկու արդյունահանման գործարանում բացվել է «Ալբիոն» առաջնակարգ տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը

Արարատի ոսկու արդյունահանման գործարանում բացվել է «Ալբիոն» առաջնակարգ տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նախագծերի ֆինանսվորմամբ: Ընկերությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու արդյունահանման գործարանում տեղի է ունեցել «Ալբիոն» արտադրամասի հանդիսավոր բացման արարողությունը: Ամերիաբանկը դեռևս 2009-ից ակտիվորեն համագործակցում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հետ և նրա հիմնական գործընկեր բանկն է: Ամերիաբանկը շնորհավորում է իր գործընկերոջը Հայաստանում նման բարձրակարգ և արդիական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասի գործարկման համար: Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում եզակի այս նախագծը, որն աշխարհում երկրորդն է իր տեսակով, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---