Ամերիաբանկն ամրապնդում է առաջատար դիրքերը ֆակտորինգային գործառնությունների գծով![]() 5 մայիսի 2014 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները վկայում են, որ բանկը շարունակում է առևտրի ֆինանսավորման ոլորտում կայուն աճի տեմպեր գրանցել ֆակտորինգային գործառնությունների գծով` ամրապնդելով առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Ամերիաբանկին ֆակտորինգով զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 182%-ով և կազմել շուրջ 4.6 մլրդ ՀՀ դրամ: Ամերիաբանկն անցյալ տարվա սկզբից, անդամակցելով միջազգային խոշորագույն «Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ» (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը, հաճախորդների համար բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ է ստեղծել` աշխարհի ավելի քան 80 երկրից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով: Այս անդամակցությունը բանկին հնարավորություն ընձեռեց էապես ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը. արդյունքում` մեկ տարվա ընթացքում շուրջ 9 անգամ աճել են միջազգային ֆակտորինգի գործարքները: Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ բանկի ֆակտորինգային գործարքների 61%-ը բաժին է ընկնում միջազգային ֆակտորինգի գործարքներին, իսկ 39%-ը` ներքին շուկայում իրականացված տեղական գործարքներին: Հավելենք նաև, որ միջազգային ֆակտորինգի գործարքներն ամբողջությամբ արտահանման գործարքներ են. սա վկայում է, որ ֆինանսավորման այս գործիքի միջոցով Ամերիաբանկն էապես նպաստում է արտահանման աճին, միջազգային շուկայում հայրենական ապրանքների իրացմանը: «Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ» միությունը վերջերս հրապարակել է շատ սպասված հաշվետվություն համաշխարհային ֆակտորինգի ոլորտի վերաբերյալ, ուր մասնավորապես նշվել է, որ 2013թ. արդյունքներով ֆակտորինգային գործառնությունների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10%-ով և հատել ավելի քան 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը, ինչը բացառիկ ցուցանիշ է ֆակտորինգային գործառնությունների պատմության մեջ: Սա վկայում է այն մասին, որ աշխարհում օրեցօր աճում է ֆակտորինգի նկատմամբ ընկերությունների պահանջարկը, և այն դիտարկվում է որպես առավել արդյունավետ ֆինանսավորման գործիք, որը թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Եվ, չնայած Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆակտորինգային ֆինանսավորման ծառայությունն ունի բավականաչափ ճկուն պայմաններ, այնուհանդերձ, բանկը կիրառելով միջազգային հարուստ փորձը` շարունակում է հանդես գալ անհատական և ոչ ստանդարտ առաջարկներով: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |