ԱԳ նախարարը պաշտոնական այցով Թեհրանում է. Պաշտոնական հանդիպումներ![]() 6 մայիսի 2014 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ ՆալբանդյաննԻրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Նախարարին ընդունել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասալ է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու գործակցությունը, հայտնում են ԱԳՆ-ից։ Էդվարդ Նալբանդյանը Հասան Ռոհանիին փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: ԻԻՀ նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի ղեկավարին: Իրանի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև զարգացող գործակցությունը, քննարկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։ Թեհրանում կայացել են նաև Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկել են առանձնազրույցով, ապա շարունակվել պատվիրակությունների մանսակցությամբ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները: Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ վերջին տարիներին արդեն իններորդ անգամ է Թեհրանում, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է մոտ երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական գործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադրաձել են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Զարիֆը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ամբողջ միջազգային հանրության համար: Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։ Զրուցակիցները անդրադարձել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։ Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը` ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորոությունը: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ է տվել արտաքին գործերի նախարարությունում: Նույն օրը Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ալի Լարիջանին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրների: Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, հանդիպել իրանահայ կառույցների ղեկավարներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |