Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը կգործի 24/7 ռեժիմով

Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը կգործի 24/7 ռեժիմով

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ից Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է շուրջօրյա` 24/7 ռեժիմով: Շուրջօրյա հասանելիությունն աննախադեպ է հայաստանյան բանկային համակարգում, այն հնարավորություն կընձեռի ցանկացած օր, ցանկացած ժամի օգտվել կոնտակտային կենտրոնի ծառայություններից, մասնավորապես`քարտերի սպասարկման ծառայություններից:

Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է համաշխարհային շուկայում առաջատար AVAYA համակարգի միջավայրում, որը հնարավոր է դարձնում օն-լայն ռեժիմով արդյունավետ կառավարել կոնտակտային կենտրոնի աշխատանքը` սեգմենտավորելով մուտքային բոլոր զանգերը և իրականացնելով ճիշտ և հստակ մասսայական հաղորդակցում: Նշենք նաև, որ կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ, որոնք անցել են հատուկ վերապատրաստումներ բանկային ծառայությունների, հաճախորդների սպասարկման ոլորտում:

Հեռանկարային ծրագրերում Ամերիաբանկը նախատեսում է կոնտակտային կենտրոնը զարգացնել` դարձնելով այն բանկի վիրտուալ մասնաճյուղ, որի միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան շուրջօրյա օգտվելու բանկային ամենատարբեր ծառայություններից:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---