1943-ին Հայաստան ներխուժելու համար Թուրքիան սպասում էր Ստալինգրադում պարտությանը

1943-ին Հայաստան ներխուժելու համար Թուրքիան սպասում էր Ստալինգրադում պարտությանը

PanARMENIAN.Net - Հաղթանակը Մեծ հայրենական պատերազմում թույլ տվեց կանխել նոր ցեղասպանությունը, կարծում է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը: «Եթե մենք չհաղթեինք, ապա մեծ աղետ կլիներ, կկրկնվեր 1915 թ. ցեղասպանությունը, ավելի դաժան, ֆաշիստական ձևով»,-ասել է Շապովալովը՝ ծաղկեպսակ դնելով Մեծ հայրենականի տարիներին Երևանի հոսպիտալներում վերքերից մահացած խորհրդային զինվորների հուշարձանին ու շիրիմներին:

Արարողությունը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական գերեզմանատան զինվորական գերեզմանոցում: Որպես կազմակերպիչներ հանդես են եկել Մոսկվայի տունն ու Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության ու աջակցության հիմնադրամը: Միջոցառմանը մասնակցել են պատերազմի վետերաններ, Կազակների հայ-ռուսական միավորման ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Մեծ հայրենական պատերազմի տարիներին հայկական սահմանի մոտ կուտակված տասնյակ թուրքական դիվիզիաները սպասում էին խորհրդային զորքերի պարտությանը Ստալինգրադում, Հայաստան ներխուժելու համար: Ըստ փորձագետների ու պատմաբանների, այդ պայմաններում հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը միանգամայն իրական էր: Ըստ Շապովալովի, այդ գերեզմանոցում թաղված հերոսները ոչ թե ուղղակի «պաշտպանում էին իրենց տունն ու հողը, այլ պայքարում էին մի ամբողջ ժողովրդի՝ Խորհրդային Միության ժողովրդի համար»: Դիվանագետն առաջարկել է հարգել հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ:

Իր հերթին «Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության ու աջակցության հիմնադրամ» ՀԿ գործադիր տնօրեն Իվան Սեմյոնովը հայտարարեց, որ հարկավոր է հարգել պատերազմի հերոսների հիշատակը, հատկապես հիմա, երբ սուր է կանգնած ֆաշիզմի խնդիրը հետխորհրդային հանրապետություններից մեկում՝ Ուկրաինայում:

«Մեզ վրա հիմա մեծ պատասխանատվություն է դրված՝ պայքարել այդ ֆաշիստական ախտի դեմ, նացիզմի դեմ ու պահպանել այն, ինչ արեցին, պահպանեցին մեր հայրերը»,-հավելել է Սեմյոնովը:

Մեկնաբանելով Սեմյոնովի խոսքերն Ուկրաինայում նացիզմի մասին՝ կազակների գեներալ, Կազակների հայ-ռուսական միավորման գլխավոր շտաբի պետ Անատոլի Առաքելյանը հայտարարեց, որ յուրաքանչյուրից է կախված, թե որքան մոտ թույլ կտրվի նացիստներին մոտենալ երկրի սահմաններին: Նա հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունն երբեք թույլ չի տա նացիստներին գլուխ բարձրացնել Հայաստանում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Մեծ հայրենական պատերազմի տարիներին բանակ զորակոչվեցին մոտ 500 հազար հայորդիներ: Հայաստանից, որի բնակչությունն այդ ժամանակ կազմում էր 1 մլն 300 հազար մարդ, զորակոչվեց 250 հազար մարդ։ Նրանցից կազմավորվեցին 76, 89, 261, 390, 408 և 409-րդ դիվիզիաները: Նրանք Կարմիր բանակի մյուս զորամիավորումների հետ կռվեցին Կովկասի պաշտպանության համար, իսկ հետագայում մասնակցեցին Ռուսաստանի տարածքների, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձբալթիկայի, Բալկանների, Լեհաստանի, Կենտրոնական Եվրոպայի և Գերմանիայի ազատագրմանը։ Միակ դիվիզիան, որ մասնակցեց Բեռլինի գրոհին 89-րդ դիվիզիան էր՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Պատերազմի զոհվեցին ավելի քան 250 հազար հայորդիներ:

Հայ ժողովրդի 107 անձնուրաց զավակներ արժանացան ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը դարձան կրկնակի հերոսներ։ 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան Առաջին ռազմաճակատի հրամանատարն էր։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան): Ընդ որում Խորհրդային Միությունում առաջինը Հ. Իսակովին շնորհվեց ռազմածովային ուժերում եղած ամենաբարձր կոչումը:

Պատերազմին եռանդուն մասնակցություն ունեցավ նաև սփյուռքահայությունը։ Նրանք ԽՍՀՄ դաշնակիցների բանակում մարտնչում էին գերմանա-իտալական ֆաշիստների և ճապոնական բանակի դեմ՝ պատերազմի բոլոր թատերաբեմերում։ Միայն ամերիկյան բանակի շարքերում պատերազմին մասնակցեց 18.5 հազար հայ։ Բազմաթիվ հայեր մասնակցում էին Դիմադրության շարժմանը[նշում 2]։ Սփյուռքահայությունն ակտիվ մասնակցեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար միջոցների հանգանակմանը և բազմաթիվ այլ միջոցառումների:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---