Երևանում արդեն գործում է 18 հեծանվակայան (վիդեո)

Երևանում արդեն գործում է 18 հեծանվակայան

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին «Կանաչ ուղի» հեծանվային արշավով պաշտոնապես բացվել են Երևանի առաջին հեծանվակայանները: Այժմ քաղաքում գործում է 18 հեծանվակայան, որոնցից 10-ը` մեծ և փոքր կենտրոնում, 8-ը` քաղաքի այլ թաղամասերում: Հեծանվային արշավը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց երիտասարդության շրջանում և ապահովեց մեծ մասնակցություն:

Ամերիաբանկը, խրախուսելով առողջ ապրելակերպն ու «կանաչ» երթևեկությունը, «Օրանժ Ֆիթնես» և My Bike, DreamShots ընկերությունների, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել էր «Կանաչ ուղի» հեծանվային արշավ:

«Սա կարևոր միջոցառում է բոլոր երևանցիների համար,- նշել է Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը,- այն, ի թիվս մի շարք այլ կարևոր նշանակությունների, լուծում է նաև էկոլոգիական խնդիր. մենք բարելավում ենք այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Եվ հավատում ենք, որ քաղաքում տեղադրված հեծանվակայանների միջոցով կարող ենք խթանել համապատասխան ենթակառուցվածքի զարգացմանն ու դարձնել մեր քաղաքն ավելի ժամանակակից»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---