
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուսով է, որ «նոր ջանքերը» կօգնեն առաջ մղել ղարաբաղյան կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունները:
Turan գործակալության վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում Զանիերն ասել է, որ միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վրա և Կովկասի վրա ապակայունացումը տարածելու ջանքերի վրա:
«Թեև իրավիճակը Կովկասում ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն ինքնորոշման մասին խոսակցությունները մտահոգում են…Իրավիճակը կարող է հետընթաց ապրել ու խնդիրներ ստեղծել ապագայում»,-ասել է Զանիերը: Այժմ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են բարձր մակարդակով նոր հանդիպումների նախապատրաստման վրա: «Միջնորդները կաշխատեն Հայաստանի ու Ադրբեջանի նոր հանդիպումների կազմակերպման վրա: Կարծես, հիմա հնարավորություն կա իրական բանակցություններ սկսել Հարավային Կովկասում կարգավորման վերաբերյալ»,-ասել է Զանիերը, հայտնում է Contact.az-ը:
Օրերս Լամբերտո Զանիերը վերընտրվեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կազմակերպության անդամ 57 երկրների ներկայացուցիչները որոշում են կայացրել ԵԱՀԿ գործող նախագահ Լամբերտո Զանիերին երկրորդ եռամյա ժամկետով պաշտոնում վերանշանակելու մասին:
59-ամյա Զանիերը, որը ներկայացնում է Իտալիան, ընտրվել է ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում 2011 թվականին: Մինչ այդ նա գլխավորում էր ԵԱՀԿ հակամարտությունների կանխման կենտրոնը և եղել է ՄԱԿ հատուկ ներկայացուցիչը Կոսովոյում: