Հալեպը շարունակում է հայաթափվել![]() 20 մայիսի 2014 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները պաշարել են երկրի խոշորագույն քաղաքը՝ Հալեպը, ինչը քրիստոնյաների հեռանալու նոր ալիքի պատճառ է դարձել: Այդ մասին հայտարարել է Հայ Կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Բուտրոս Մարայաթին, գրում է Catholic Culture-ը: Ըստ նրա, քրիստոնյաները սպասում էին դպրոցներում դասերի ավարտին մեկնելու համար: «Նրանք վերցրել են իրենց գույքը, փակել են տներն ու փախչում են դեպի առափնյա շրջաններ և Լիբանան միակ ճանապարհով, որը կապում է Հալեպն արտաքին աշխարհի հետ: Գուցե, նրանք վերադառնան մի չորս ամսից: Բայց հնարավոր է, որ այլևս երբեք չվերադառնան: Գավառներում խոշոր էլեկտրակայաններն ու ջրատարները գտնվում են ապստամբների ձեռքում, որոնք փակում կամ բացում են փականները, ստիպելու համար իշխանություններին պայմանավորվել»,-ասել է արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ անհասկանալի է, թե ինչ է կատարվում Հալերպի քրիստոնյաների շուրջ: Սիրիահայերը բնակվում են հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պատերազմից առաջ հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, հինգ հազարը՝ Լիբանանում: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 150 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Photo: koptisch.wordpress.com Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |