Հայերի 65 ընտանիք լքել է Հյուսիսային Քրդստանի Մոսուլ քաղաքը

Հայերի 65 ընտանիք լքել է Հյուսիսային Քրդստանի Մոսուլ քաղաքը

PanARMENIAN.Net - Հյուսիսային Քրդստանում գտնվող Մոսուլ քաղաքը հայերի 65 ընտանիք է լքել։ Այդ մասին Բեյրութի «Ազդակ» թերթին տեղեկացրել է Իրաքի իշխանությունների ներկայացուցիչ Պարույր Հակոբյանը։ Նրա խոսքով, Մոսուլն ու դրա շրջանները լքում են ոչ միայն հայերի ընտանիքները, այլև ամբողջ բնակչությունը. «Հայերի մեջ զոհեր չկան»,- նշել է Հակոբյանը։

Ամբողջ Նայնավա նահանգը, որի վարչական կենտրոնը Մոսուլում է, զինյալների ձեռքում է, հունիսի 10-ին Բաղդադում հայտարարել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Ուսամա ան-Նաջեյֆին։

Նրա խոսքով, Մոսուլի գրավումից հետո «Իրաքի ու Լևանտայի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման զինյալներն ուղևորվել են Սալահ-էդ-Դին նահանգի ուղղությամբ (վարչական կենտրոնը՝ Տիկրիտ քաղաք)։

«Խմբավորման զինյալների կողմից Իրաքն արտաքին ագրեսիայի առարկա է դարձել, – զգուշացրել է նա. – Այս պահին ISIS-ի էքստրեմիստները գրոհներ են կազմակերպում ամբողջ երկրով մեկ»։

Նա համոզված է, որ Բաղդադից անհրաժեշտ է շտապ զորքեր ուղարկել Մոսուլ, ինչպես նաև մյուս շրջաններից բանակային ստորաբաժանումներ կանչել՝ ամբողջ երկրով մեկ հետագա անսպասելի զարգացումները կանխելու համար։

Կարճատև բախումներից հետո բանակն ու նահանգի քաղաքացիական իշխանությունը Մոսուլն ապստամբներին են հանձնել՝ ուղղաթիռներով փախչելով դեպի մայրաքաղաք։ Ըստ խորհրդարանի խոսնակի, նրանց ուղղորդել է երկրի կենտրոնական իշխանությունը։

Վերջին տվյալներով, տեղի բնակիչներից ավելի քան 150 հազար մարդ է հունիսի լույս 10-ի գիշերը լքել քաղաքը՝ փորձելով թաքնվել Էրբիլ ու Դահուկ քրդական հարևան նահանգներում, ինչը վերջիններս հումանիտար աղետի տակ է դրել։

Ավելի վաղ Իրաքի Քրդստանի ինքնավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին արդեն մեղադրել է երկրի կենտրոնական ղեկավարությանն անգործության ու Նայվանայում անվտանգության ձախողման համար։ Նրա խոսքով, Բաղդադin նախօրոք զգուշացվել էր դեպքերի նման զարգացման մասին, բայց իրաքյան ղեկավարությունը ոչ մի կերպ դրան չէր արձագանքել, իսկ արդեն այսօր զինվորական հրամանատարությունն ուղղակի փախել է՝ թողնելով քաղաքը։ Ինչպես նշել է Բարզանին, Մոսուլի հարևան շրջաններում զինվորները պատրաստ են կանխելու հնարավոր հարձակումը, գրում է euronews-ը։

Իրաքում Սադամ Հուսեյնի նախագահության ժամանակ տեղի հայկական համայնքում մոտ 20 հազար մարդ կար․ տեղի հայերը հիմնականում ապրում էին Բաղդադում, Բասրայում, Մոսուլում ու Քիրքուքում։ Ներկայումս Իրաքում 3 հազարից էլ պակաս հայ է մնացել։ Այդ երկրում հայերենը պաշտոնական լեզուներից մեկն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---