Հայաստանի և Ղարաբաղի ուղեցույցն ԱՄՆ-ում արժանացել է հեղինակավոր մրցանակի![]() 13 հունիսի 2014 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Անկախ հրատարակիչների ասոցիացիան (IBPA) արծաթե մեդալ է շնորհել Մեթյու Կարանյանին «Հայաստան և Ղարաբաղ. Քարե պարտեզ» ուղեցուցյի համար «2014 թվականի ճամփորդությունների լավագույն գիրք» անվանակարգում, հայտնում է Asbarez-ը: «Բեննի» մրցանակը, որը շնորհում է հրատարակչական ոլորտը, ամենահեղինակավոր ազգային պարգևներից է անկախ գիրք արտադրողների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում բովանդակությանն ու դիզայնին: Վերջերս Կարանյանի ուղեցույցը Writer’s Digest Magazine-ի կողմից ճանաչվեց լավագույն տեղեկատուներից մեկը, որ հրատարակվել է անցյալ տարի: IBPA մրցանակների է արժանացել 4 գիրք՝ Հայաստանի և Ղարաբաղի ուղեցույցից բացի, մրցանակների են արժանացել նաև Կոստա Ռիկայի, ԱՄՆ Հարավարևմտյան կիրճի և Վաշինգտոն նահանգի ուղեցույցները: Մեթյու Կարանյանը հայտարարել է, որ մրցանակը համարում է Հայաստանի ճանաչումը: «Այսպիսի պարգևներն օգնում են Հայաստանին ու Արցախին ավելի մեծ ճանաչում ստանալ, որին նրանք արժանի են ինչպես հայերի շրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |