Սիրիական բանակը մտել է Քեսաբ![]() 15 հունիսի 2014 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը ներխուժել է Քեսաբի կենտրոնական հրապարակ: Այդ մասին հայտնում է Shamtimes.net կայքը ռազմական աղբյուրներին հղումով: Հրապարակում բարձրացվել է սիրիական դրոշը, հնչում են հաղթական կոչեր: Այդ նույն աղբյուրների տվյալով, Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանը, որպեսզի պարտություն կրած իսլամիստները չկարողանան ապաստանել Թուրքիայում, հայտնում է Yerakouyn-ը: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |