Նախագահ. Աբխազական երկաթուղու վերագործարկումը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունի![]() 19 հունիսի 2014 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ցանկանում է, որ երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու ՌԴ միջև Աբխազիայի տարածքով վերականգնվի, սակայն «լուրջ խոսակցություն» այդ թեմայով չի գնում: Այս մասին Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը։ «Լուրջ խոսակցություն այդ թեմայով դեռ չկա: Բայց ցանկանում ենք, որպեսզի այդ ճանապարհը սկսի գործել: Դա մեզ համար կենսական նշանակություն ունի»,- նշել է Սերժ Սարգսյանըն«Ռուսթավի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել հունիսի 18-ին ուշ երեկոյան: Նա հավելել է, որ «երկաթուղու բացումը կախված է ոչ միայն Հայաստանից ու Ռուսաստանից, այլև մյուս կողմերից, ուստի ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Վերջերս Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման թեման քննարկվում է մամուլում, հատկապես Դարյալի կիրճում իրավիճակի ֆոնին, որտեղ Վրաստանի տարածքում մայիսի 17-ի սելավից հետո փակվեց Վերին Լարսի անցակետն ու ճանապարհը, իսկ ցամաքային տարանցիկ հաղորդակցությունը վրացական տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև տևական ժամանակով ընդհատվեց: Ավելի վաղ Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության բացման հարցը դեռ կոնկրետ քննարկման փուլում չի գտնվում, թեև տեսանելի ապագայում այն կարող է քննարկման առարկա դառնալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով, մասնավորապես, ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ: Զաքարեիշվիլիի մեկնաբանությունը հնչեց ի պատասխան ՌԵՈւ ղեկավար Վլադիմիր Յակունինի այն հայտարարության, թե ժամանակն է «կենտրոնանալու Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցի վրա», հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Ինչպես հայտնում է ՀՀ նախագագհի մամուլի ծառայությունը, Վրաստանում նախագահը նաև հանդիպել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Նրանք քննարկել են հայ-վրացական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում: Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման և երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման: Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ Հայաստանի նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը վստահություն են հայտնել, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-վրացական ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում երեկոյան ներկա է կգտնվել նաև Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին: Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի անունից՝ ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք: Photo: President.am ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |