44  23.06.14 - Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց

Էլէներգիայի գնի բարձրացման դեմ ակցիան ավարտվել է բախումով. 27 անձ տարվել է ոստիկանություն, 2-ը` հոսպիտալացվել

Էլէներգիայի գնի բարձրացման դեմ ակցիան ավարտվել է բախումով. 27 անձ տարվել է ոստիկանություն, 2-ը` հոսպիտալացվել

PanARMENIAN.Net - «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ հարցով հանրային լսումներ էին անցնում, բողոքի ակցիա էր կազմակերպել: Ոստիկանները պատ էին կազմել` թույլ չտալով ակտիվիստներին մոտենալ ՀԾԿՀ վարչական շենքին: Սակայն նրանցից ոմանք ճեղքել են պատը և բարձրացել հանձնաժողովի շենքի մուտքի մոտ:

Արդյունքում բախում է տեղի ունեցել նախաձեռնության անդամների և ոստիկանների միջև և երկու քաղաքացի տարվել է ոստիկանություն: Ակցիայի մասնակիցները, որպես բողոքի նշան, փակել են Սարյան փողոցը` խաթարելով երթևեկությունը: Արդյունքում ոստիկանների և ակտիվիստների միջև կրկին բախում է տեղի ունեցել և այս անգամ արդեն ոստիկանություն է տարվել 25 քաղաքացի:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ ընդհանուր առմամբ բաժին է բերվել 27 քաղաքացի: Նրանցից 26-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 182 հոդվածով` հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար. այն սահմանում է 10-ից` 50.000 դրամ տուգանք, և բաց են թողել, իսկ 1 քաղաքացի քննչական բաժնում է՝ նյութեր են նախապատրաստվում:

Բախումների արդյունքում 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ակտիվիստները պնդում են, որ նրանց հարվածել են ոստիկանները: ՀԿԾՀ շենքի դիմացից Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված ակտիվիստ Արա Կարագյոզյանի վիճակը կայուն է, նա այժմ հետազոտման փուլում է, սակայն նախնական ախտորոշումն է կրծքավանդակի սալջարդ, գրում է Aysor.am-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու ազատ արձակել երկու տասնյակից ավելի բերման ենթարկվածներին: Մինչև այդ նրանց է մոտեցել Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման վարչության պետը, որը զրուցել է ոստիկանների և բողոքող քաղաքացիների հետ և հեռացել, գրում է Tert.am-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի սահմաններում:

 Ուշագրավ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով
Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով