ԵԽԽՎ նստաշրջանը. Ալիևը մատ է թափ տվել ու եվրոպացի պատվիրակին մեղադրել սուտ խոսելու համար

ԵԽԽՎ նստաշրջանը. Ալիևը մատ է թափ տվել ու եվրոպացի պատվիրակին մեղադրել սուտ խոսելու համար

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի նախագահի ելույթը ոչ մի բանով չի տարբերվել սովորաբար նրա շուրթերից հնչող և տարածվող ապատեղեկատվությունից, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, երբ եվրոպացիներն Ալիևին բազմաթիվ հարցեր են ուղղել, վերջինը բավական նյարդայնացած է եղել:

«Այդ հոգեվիճակը հատկապես սրվում էր այն հարցերի ժամանակ, որոնք վերաբերում էին իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Մասնավորապես, իրլանդացի պատվիրակը հարցում մատնանշեց, թե Amnesty International-ի տվյալներով երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, ինչին Ալիևն արձագանքել է մերժման մեխանիզմով` սուտ եք ասում, ձեզ սովորեցրել են հարցը տալ և այլն»,- պատմել է Արփինե Հովհաննիսյանը:

Նույն հարցը` Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների մասով, բարձրաձայնել է նաև բրիտանացի պատվիրակը, ինչն Ալիևին այնքան է հունից հանել, որ նա, մեղադրելով եվրոպացի պատվիրակին սուտ խոսելու համար, անգամ մատ է թափ տվել նրա վրա.

«Այս փաստը մեծ դժգոհություն առաջացրեց դահլիճում, սպասենք, թե ինչպիսի արձագանք կլինի այդ ելույթին: Վստահ եմ, որ եվրոպացի գործընկերներիս մոտ նվազագույնը տարակուսանք առաջացրեց, թե ինչպես կարող է ժողովրդավար երկրի նախագահը, մի երկրի, որը նաև ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող է նման վարքագիծ դրսևորել»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով հայկական պատվիրակության կողմից կայացրած որոշմանը, ըստ որի որևէ հարց Ալիևին չեն ուղղելու, Հովհաննիսյանն ասել է. «Անկասկած դա ճիշտ որոշում էր, հատկապես այսպիսի տրամադրվածության դեպքում, երբ պարզ, միջազգային կազմակերպությունների կողմից փաստված տվյալների հիման վրա Ալիևին հարց է ուղղում եվրոպացի պատվիրակը, և նա այնպիսի խիստ, ագրեսիվ տոնով է արձագանքում և մեղադրում եվրոպացի պատգամավորին ստելու մեջ, այս պարագայում Հայաստանի պատվիրակության կողմից հնչեցված ցանկացած հարց նշանակում էր Ալիևին տալ շանս վիրավորելու և պատվիրակության անդամներին, և մեր երկիրը և մեր սկզբունքային դիրքորոշումների վերաբերյալ խայտառակ տեսակետներ հնչեցնելու»,- հավելել է Արփինե Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել էր, որ նախօրեին այս դահլիճում նույն ֆորմատով արդեն հանդես եկել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, որին բավականին բարդ ու ադրբեջանական կողմի համար տհաճ հարցադրումներով են դիմել:

Նաղդալյանի համոզմամբ` նույն ընդունելությունը այսօր սպասվում է նաև Ադրբեջանի նախագահին:

«Այդ հարցերը վերաբերում էին Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի էական նահանջին, մարդու իրավունքների խախտումներին, քաղբանտարկյալներին, անհանդուրժողականությանը, որ տիրում է այդ երկրում: Մեր շփումները ցույց տվեցին` Ադրբեջանի ղեկավարության այցի ֆոնը խիստ բացասական է, և չեմ հիշում երկար տարիների ընթացքում, որպեսզի մի երկիր այսպիսի բացասական ֆոնի վրա ստանձնի իր նախագահությունը»,- նշել է Նաղդալյանը:

Ադրբեջանը վեց ամիսների ընթացքում նախագահելու է ԵԽ նախարարների կոմիտեում:

Իսկ Contact.az-ը հաղորդում է, որ Ալիևի ելույթի ժամանակ ադրբեջանցի գաղթականները բաղոքի ակցիա են կազմակերպել: Տեղավորվելով դահլիճի առաջին շարքերում` նրանք սև շապավենով փակել են իրենց բերանները: Ընդ որում այդ շամանակ նրանք կրել են ադրբեջանի քաղբանտարկյալների նկարներով շապիկներ: Ալիևի ելույթը ժամանակավորապես դադարեցվել է:

Ադրբեջանի նախագահի ելույթից հետո Արփինե Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել էր` Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանը իր ողջ հմայքով:

«Նրա ելույթը սկսելուց առաջ ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը իր բացման խոսքում մի քանի կարևոր շեշտադրում արեց, մասնավորապես , որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում, որ չնայած տնտեսական աճին, եթե երկիրը խնդիր ունի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ, չի հաջողի, և այլն: Ինչպես ասում են, բայց ում ես ինչ ասում, Ալիևը չափազանց շատ էր նեղսրտում, երբ իրեն հարցնում էին երկրում քաղբանտարկյալների առկայությունից խոսքի ազատության բացակայությունից և այլն ցավոտ հարցերից, այնքան որ սկսեց մատ թափ տալ եվրոպացիների վրա»,- գրել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---