13  03.07.14 - ՀՀ կառավարություն. Կառավարության նիստ

Կարիքավորներին կօգնեն վճարել էլէներգիայի դիմաց. Նպաստները կավելանան 1000 դրամով

Կարիքավորներին կօգնեն վճարել էլէներգիայի դիմաց. Նպաստները կավելանան 1000 դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է աղքատ ընտանիքներինփոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում, ուստի վարչապետի հանձնարարականով առաջնահերթ կարգով աջակցելու են սոցիալապես անապահով և ընտանեկան նպաստ ստացող 105.000 ընտանիքի:

Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշել է 1-ից 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով բարձրացնելէլէներգիայի սակագինը:

«Իհարկե աղքատություն կա և սա սոցիալական բեռ է իր հետ առաջացնում, սրանք լուրջ հետևանքներ են, բայց այդ հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին»,- ՀԾԿՀ նիստի եզրափակիչ ելույթում հայտարարել էր Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է մոտ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ): 2014-ի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացումը կազմում է 3.85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` մոտ 800 դրամ:

Սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների համար խնդիր է ամսական լրացուցիչ 800 դրամի ծախսը: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, սղաճը և այլ ցուցանիշներ, կանխատեսվում է տնային տնտեսությունների սպառման կառուցվածքի փոփոխություն՝ դեպի խնայողական ռեժիմ, առավելապես օգտագործվող կոմունալ ծառայությունների ծավալների կրճատում, այդ թվում` էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատում, գրում է Panorama.am-ը:

Կառավարությունից հայտնում են, որ որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին: Նպաստի միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ 29.350 դրամից դառնալով 30. 350 դրամ:

Ընդհանուր առմամբ 2014-ի վերջին 5 ամսվա համար (օգոստոս-դեկտեմբեր) նշված չափով նպաստի վճարումների համար անհրաժեշտ է լրացուցիչ 524 մլն դրամ:

< i> Հուլիսի 1-ի երեկոյան Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետին առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելու եղանակներ գտնել: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին մշակել մոտ 105.000 սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---