Հայոց ցեղասպանության թեման Տորոնտոյի դպրոցների ծրագրից հանելու թուրքերի փորձերը ձախողվել են![]() 29 հուլիսի 2014 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյի դպրոցնելում Հայոց ցեղասպանության մասին դասընթացը չեղյալ համարելու Կանադայի թուրքերի ջանքերն անհաջողության են մատնվել: Ընդ որում պաշտոնյաները հայտարարել են, որ Ցեղասպանության թեման կդասավանդվի նաև առաջիկա տարիներին, հայտնում է Rudaw-ը: Ավելի վաղ այս տարի Կանադայի թուրքերը մոտ 2,200 ստորագրություն հավաքեցին Change.org կայքում զետեղված առցանց խնդրագրի տակ, որը կոչ է անում հանել Հայոց ցեղասպանության մասին մոդուլը Տորոնտոյի շրջանային դպրոցների ուսումնական ծրագրից: Խնդրագրում Կանադայի խոշորագույն Դպրոցական խորհրդից պահանջվում էր բացառել ցանկացած հղում Հայոց ցեղասպանության վրա, այն հիմնավորմամբ, թե դա «վարկաբեկում է պատմության մեկնաբանությունը մի հանրության կողմից հօգուտ մեկ այլ հանրության մեկնաբանության» և «բացասաբար է ազդում թուրքական և թրքալեզու ժառանգությունը կրող աշակերտների վրա»: 2008 թվականից ի վեր Հայոց ցեղասպանությունը դասավանդվում է «Ցեղասպանությունը և հանցագործությունները մարդկության դեմ» միջին դպրոցի դասընթացի շրջանակում: Ինչպես հայտնել են շրջանի պաշտոնյաները, դասընթացն «առաջարկվում է որոշ միջնակարգ դպրոցներում, որտեղ աշակերտները որոշակի հետաքրքրություն են դրսևորում, այն համաձայնեցված է ոչ միայն Կանադայի կառավարության, այլ նաև կոնկրետ այդ թեման հետազոտող գիտնականների հետ»: Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը մտադիր չէ առաջիկա տարիներին հրաժարվել այս դասընթացից, հայտարարել է շրջանի մամուլի քարտուղարը: Տորոնտոն Կանադայի ամենամեծ դպրոցական շրջաններից է, որի 600 դպրոցներում սովորում է մոտ 232 հազար աշակերտ, ներառյալ օտարերկրացիների: Կանադայի թուրքական միությունների դաշինքը, որը սատարում էր խնդրագրին և փորձում էր հասնել նրան, որ Ցեղասպանության թեման չդասավանդվի, ապրիլին արշավ անցկացրեց Տորոնտոյում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ: Թեև խնդրագիրը կարող էին ստորագրել բոլոր երկրների ներկայացուցիչները, այն հավաքեց ընդամենը 2, 255 ստորագրություն ամբողջ աշխարհից, թեև ասվում էր, որ Կանադայում թուրքական արմատներով մոտ 50 հազար մարդ է ապրում: Առցանց խնդրագրի նախաձեռնողները Տորոնտոյի դպրոցների թուրք աշակերտների ծնողներն էին: Խնդրագրում ասվում էր, որ նրանք «խորապես մտահոգված են «Հայոց ցեղասպանություն» մոդուլի բացասական ազդեցությամբ աշակերտների վրա և պնդում էին, որ «դա նպաստում է անմեղ երեխաներին ծաղրի ենթարկելուն, ահաբեկելուն, ինչը կարող է նրանց ֆիզիկական ու հոգևոր վնաս հասցնել»: Սակայն, Տորոնտոյի խորհրդարանի նախկին անդամ Ջիմ Քարիջանիսը հայտնել է, որ դպրոցներում թուրք աշակերտներին ահաբեկելու ոչ մի դեպք չի եղել: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների դասավանդումը թույլ կտա առաջիկայում խուսափել ոճիրներից: Քարիջանիսը նաև զգուշացրեց, որ դասագրքերում Հայոց ցեղասպանության վրա հղումներից հրաժարվելը կարող է կասկածի տակ դնել մյուս ցեղասպանությունների մասին մոդուլները, ինչպիսիք են Հոլոքոսթը, Ուկրաինական սովամահությունը և 1932-1933 թթ. ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունն ու Անֆալկի արշավը Իրաքյան Քրդստանում 1980-ականներին: «Պատմությունը չի կարելի փոխել: Մենք պետք է սովորենք պատմության օրինակների վրա և առաջ շարժվենք՝ չկրկնելով սխալները»,-ասել է Քարիջանիսը: Տորոնտոյից քուրդ իրավաբան Հադյաթ Նազամին նամակ է գրել Change.org կայքին, լուրջ մտահոգություն հայտնելով խնդրագրի վերաբերյալ՝ անվանելով այն ատելության քարոզչություն: Իր նամակում Նազամին բնութագրել է թուրքական խնդրագիրը որպես «դասագրքերն ու ուսումնականա ծրագրերը գրաքննության ենթարկելու պահանջ»: Նազամիի դիրքորոշումը հանգեցրել է բանավեճի գիտնականների ու հասարակական կազմակերպությունների շրջանում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված համարժեք միջոցների մասին, երբ խոսքը գնում է վերապրածների տառապանքները հարգելու մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |