Սևանը ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի տասնյակում է

Սևանը ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի տասնյակում է

PanARMENIAN.Net - Առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը որոշել է, թե ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում որոնք են ռուսաստանցիների առավել նախընտրած հանգստավայրերն ամառային հանգստի համար: Հանգստավայրերիվարկանիշը կազմվել է ըստ 2014 թ. ամառվա համար ամրագրումների վերաբերյալ տվյալների:

Ըստ ծառայության, վարկանիշում ընդգրկվել են ամառային հանգստի համար նախատեսված այն վայրերը, որտեղմեկշաբաթյա հանգիստը, ներառյալ ապրուստը, սնունդն ու էքսկուրսիաները, պահանջում են մինչև 25 հազար ռուբլի գումար, ուր հասնելու համար համապատասխան պետությունների մայրաքաղաքներից պահանջվում է ոչ ավելի, քան 3ժամ:

Ինքնուրույն ճամփորդող ռուսաստանցիների նախկին ԽՍՀՄ հանգստավայրերի նախընտրած թոփ­10­ում են.

1. Իսիկ Կուլ լիճ (Ղրղզստան)

2. Բորովոյ հանգստավայր (Ղազախստան)

3. Նարոչ լիճը (Բելառուս)

4. Գագրա (Սև ծով, Աբխազիա)

5. Հուդաթ (Կասպից ծով, Ադրբեջան)

6. Յուրմալա (Լատվիա)

7. Սևանա լիճ (Հայաստան)

8. Պալանգա (Բալթիկ ծով, Լիտվա)

9. Բաթում (Սև ծով, Վրաստան)

10. Վադուլ լույ Վոդե (Դնեստր, Մոլդովա)

Սևանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն իր գեղատեսիլ տեսարաններով ու սառնորակ ջրով, այլ նաև պատմական հուշարձաններով: Այստեղ է գտնվում Այրիվանքը, որը դասում են IX դարին: Հայտնի են Նորադուզի խաչքարերը: Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII­XVIIդդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։

Առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը մեծ քանակ են կազմում։ Նորատուզի մոտ գտնվող բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուզի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---