«Ստրադա Արմենեասկ-2014»․ Հայկական փողոցը՝ Բուխարեստում![]() 31 հուլիսի 2014 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Ռումինահայոց միությունը Բուխարեստի քաղաքապետարանի և Բուխարեստի մշակութային կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 1-3-ը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում են«Ստրադա Արմենեասկ» (Հայկական փողոց) փառատոնը, որը տեղի կունենա հայկական թաղամասում: «Ստրադա Արմենեասկ» փառատոնի միջոցով փորձում է արվում ինտերակտիվ կերպով ներկայացնել հայ մշակույթը՝ այն հասցեագրելով բոլոր բուխարեստցիներին: Փառատոնի շրջանակում կհնչի ժամանակակից և ավանդական երաժշտություն, կկազմակերպվեն ժողովրդական պարեր, գեղագրություն, լուսանկարների ցուցահանդես և ոչ միայն: Հայկական փողոցի այցելուները հնարավորություն կունենան համտեսել հայկական տարբեր ուտեստներ, սրճի տեսակներ և արևելյան քաղցրեղեն։ Երեխաների համար փառատոնի 3 օրվա ընթացքում էլ մի շարք անակնկալներ են պատրաստվում, օրինակ՝ «Մարկ Տվեն» միջազգային դպրոցի կազմակերպած տարբեր միջոցառումները: Հայաստանցիներն ու սփյուռքի հայերը կարող են այդ ամենը տեսնել live stream-ի միջոցով։ Photo: Bucharest Daily Colours Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |