Դատարանը որոշել է՝ Հրաչյա Հարությունյանը կազատազրկվի 6 տարով ու 9 ամսով

Դատարանը որոշել է՝ Հրաչյա Հարությունյանը կազատազրկվի 6 տարով ու 9 ամսով

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի 4-ին հրապարակել է Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք խլած Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով դատավճիռը. նա դատապարտվել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Պատիժը նա կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում:

Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (Կեղծ փաստաթղթերի պատրաստման) հոդվածներով:

Մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը․

«Կարծում եմ՝ նման վճիռ կայացնելիս դատավորը հաշվի է առել զոհերի թիվը։ Չգիտեմ՝ կբողոքարկենք արդյոք դատավճռի խստությունը, այդ մասով Հարությունյանն ինքը որոշում կկայացնի, բայց կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասով որոշումն անպայման կբողոքարկենք»,- նշել է նա։

Ավելի վաղ դատախազը պահանջել էր Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, ինչպես նաև 3 տարով զրկել վարորդական իրավունքից, ինչպես նաև բավարարել դատախազի՝ տուժածների քաղաքական հայցերի մասին խնդրանքը, ըստ որի նրանցից յուրաքանչյուրը մեղադրյալից 1 մլն ռուբլու չափով փոխհատուցում կարող է պահանջել։ Թե կոնկրետ քանի նման հայց է ստացվել, չեն մանրամասնել։

Ռուսաստանում 7 տարվա կալանավորումը երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող պատժի առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել։

Հարությունյանն ընդունել է ճանապարհային կանոնները խախտելու իր մեղքը, որը Ռուսաստանի ժամանակակից պատմությունում Մոսկվայի տարածաշրջանում ամենախոշոր ՃՏՊ-ներից մեկին է հանգեցրել, գրում է գործակալությունը։

Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):

Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները:

Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---