Ուկրաինական ինքնաթիռները չեն կարողանա թռչել Հայաստան Ռուսաստանի տարածքով

Ուկրաինական ինքնաթիռները չեն կարողանա թռչել Հայաստան Ռուսաստանի տարածքով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն արգելում է ուկրաինական ավիաուղիների տարանցիկ թռիչքներն իր օդային տարածքով: «Կա մեկ որոշում, որն ընդունել է կառավարությունը. խոսքն ուկրաինական ավիաուղիների տարանցիկ չվերթերի դադարեցման մասին է, որոնք թռիչում են ՌԴ տարածքով մի շարք երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան»,- հայտնել է Դմիտրի Մեդվեդևը:

Բացի այդ, ՌԴ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը նախագիծ է մշակում, որով կարգելվեն արևմտյան ընկերությունների ավիաչթվերթերն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Ռուսաստանի օդային տարածքով, ինչպես նաև ՌԴ օդային տարածք չարթերային չվերթերի մուտքի ու ելքի կետերի վերաբերյալ: Ըստ Մեդվեդևի, ԵՄ պետությունների համար դա հավանաբար կարվի ամբողջ ծավալով, «անդրսիբիրյան երթուղիների օգտագործման հարցի շուրջ ԱՄՆ ավիացիոն իշխանությունների հետ բանակցություններն էլ կդադարեցվեն»:

«Նման պայմաններում Ռուսաստանի կառավարությունը դիտարկում է մի շարք պատասխան քայլեր: Կնշեմ դրանք, բայց դա չի նշանակում, որ դրանք անհապաղ կգործեն՝ մեր երկրի օդային տարածքի օգտագործման արգելք եվրոպական ու ամերիկյան ավիաընկերությունների համար Արևելյան Ասիա և Ասիայի ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ասել է Մեդվեդևը, անվանելով դա «շատ կոշտ միջոց», հայտնում է «Վեստին»:

«Երկրորդը, մենք քննարկում ենք ՌԴ օդային տարածք չարթերային չվերթերի մուտքի ու ելքի կետերը եվրոպական փոխադրողների համար փակելու հնարավորությունը»,- ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ դա կանդրադառնա ավիափոխադրումների արժեքի, տոմսերի գնի վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական ավիացիայի ղեկավարությունը քայլեր է մշակում «Դոբրոլյոտ» ռուսական ավիաընկերության դեմ ԵՄ ընդունցած պատժամիջոցներին ի պատասխան:

Մասնավորապես, խոսքը որոշ եվրոպական չարթերային փոխադրումների կասեցման մասին է, անդրսիբիրյան երթուղիների փոփոխման և ուկրաինական ավիափոխադրողների համար օդային տարանցիկ միջանցքը փակելու մասին: «Աէրոֆլոտի» դուստր ընկերություն «Դոբրոլյոտ» ռուսական լուքոսթերը օգոստոսի 4-ից դադարեցրեց թռիչքները ԵՄ պատժամիջոցների պատճառով:

Մինչդեռ, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հուսով է, որ քաղաքական բարդությունները Ռուսաստանի ու Եվրամիության միջև չեն անդրադառնա եվրոպական ավիաընկերությունների կողմից անդրսիբիրյան երթուղիների օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությունների վրա:

Եվրամիությունը վերջերս հրապարակեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ըստ ոլորտների, որոնք ուժի մեջ են մտել օգոստոսի 1-ից: Դրանք վերաբերում են ֆինանսական, էներգետիկ ու պաշտպանական ոլորտներին: Մասնավորապես, պատժամիջոցների են ենթակա «Խնայբանկը», ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Վնեշէկոնոմբանկը, «Ռոսսելխոզբանկը»: ԵՄ քաղաքացիներին ու ընկերություններին արգելվում է գնել կամ վաճառել նրանց թողարկած նոր բաժնետոմսերը, պարտատոմսերն ու «նման ֆինանսական գործիքները» ավելի քան 90 օր ժամկետով:

Սահմանված պատժամիջոցները վերաբերում են նաև սպառազինության, զենքի ու երկակի նշանակության ապրանքների առաքմանը: Ընդ որում, մինչև օգոստոսի 1-ը կնքված պայմանագրերի վրա պատժամիջոցները չեն տարածվի: Ինչ վերաբերում է երկակի նշանակության ապրանքներին, ապա դրանց առաքումն արգելվում է «ռազմական նպատակների կամ վերջին հաշվով ի շահ զինվորական օգտատերերի»:Կընդլայնվի նաև այն անձանց ցանկը, որոնց արգելվում է մուտքը Եվրոպա:

Ի պատասխան ԵՄ-ն կարող է փակել երկինքը ռուսական ավիաընկերությունների համար, այդ մասին հայտարարել է Գերմանիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ռիխարդ Քյունելը: Ըստ նրա, Եվրամիությունը կարող է գործել «ակն ընդ ական» սկզբունքով, հայտնում է Deutsche Welle-ն:

Եվրահանձնաժողովում հուսով են, որ վերջին օրերի իրադարձություններն այնուամենայնիվ պատասխան պատժամիջոցների տարածման սկիզբ չեն դառնա: Բրյուսելի համար, պարզաբանել է Քյունելը, պատժամիջոցները հենց սկզբից նպատակ ունեին միայն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ ընդհանրություններ գտնել: «Մենք ցանկանում ենք հաղթահարել պատժամիջոցների տրամաբանությունը, մենք ցանկանում ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել ՌԴ հետ, համատեղ քննարկելու համար Ուկրաինայի հետագա զարգացումը»,-հայտարարել է նա:

Մինչդեռ, Բելգիայի օդաչուների ասոցիացիայի ներկայացուցիչ Ֆրանսիս Ուիթեննհոֆեն, իր հերթին, հայտարարեց, որ եթե Ռուսաստանն արգելի անդրսիբիրյան թռիչքները, դա կստիպի եվրոպական ընկերություններին Ասիա թռչել Հյուսիսային բևեռի վրայով, որի հետևանքով թռիչքների տևողությունը կավելանա 3-4 ժամով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---