ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանը` Հայոց ցեղասպանության մեղավորների անպատժելիության հետևանքների մասին![]() 14 օգոստոսի 2014 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանն այս ամիս արդեն հանդես էր եկել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հայտարարությամբ, որտեղ հիշատակվում էր նաև Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Asbarez-ը: «Օսմանյան կառավարության զանգվածային բռնագաղթի ու սպանությունների նպատակադրված քաղաքականության արդյունքում սպանվեց Օսմանյան Թուրքիայի հայ փոքրամասնության առնվազն մեկ միլիոն ներկայացուցիչ: Ցեղասպանության առավել ինտենսիվ շրջանը եղավ 1915-1916 թթ., երբ հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ ու ծերունիներ, մահացան անապատով մահվան երթի ժամանակ բռնության, սովի ու հիվանդությունների պատճառով: Զանգվածային սպանությունների մասին լուրը արագ տարածվեց աշխարհով մեկ, սակայն շատ քիչ ջանք գործադրվեց միջամտելու ու մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: «Այս զանգվածային հակամարտությունը (Առաջին համաշխարհային պատերազմը) և տարաձայնությունները խաղաղության հարցում, պայմաններ ստեղծեցին երկրորդ, ավելի ավերիչ համաշխարհային պատերազմի և նրա քողարկմամբ ցեղասպանության համար»,-ասվում է հայտարարության մեջ: Կոնգրեսի մանդատով 1980 թ. բացված թանգարանը, որը գործում է կառավարության հովանու ներքո, 1993 թվականին իր կենտրոնակայանը բացեց Վաշինգտոնում: Նրա հռչակած առաքելությունն է ոգեշնչել «աշխարհի քաղաքացիներին ու առաջնորդներին, որպեսզի նրանք դիմակայեն ատելությանը, կանխեն ցեղասպանություններն ու աջակցեն մարդկային արժանապատվության ամրապնդմանը»: «Ցավոք, ամեն ինչ վկայում է այն մասին, որ նախագահ Օբաման, տեղի տալով օտար պետության կառավարության ճնշմանը, 2015-ին ևս համընթաց չի գնա գիտության, քաղաքացիական հասարակության և Հայոց ցեղասպանության մասին ազնվորեն խոսելու իր իսկ խոստման հետ»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |