Հունաստանի խորհրդարանը կարող է պոնտոսի հույների ու հայերի ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծ ընդունել![]() 22 օգոստոսի 2014 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Ռասիզմի դեմ» օրինագծում ավելացվել է պոնտոսի հույների, հայերի ու Փոքր Ասիայում իրականացված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդված: Օրինագիծը քննարկվելու է Հունաստանի խորհրդարանի օգոստոսի 26-27-ի նիստում: «Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով»,- ասել է Աթանասիուն, գրում է թուրքական Hyurriet պարբերականը: Եվրոպական երկրներից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքներ գործում են Շվեյցարիայում և Սլովակիայում: Շվեյցարիայում արդեն մի քանի մարդ կրել է իր պատիժը այս օրենքը խախտելու համար: Մասնավորապես 2007-ի մարտին Լոզանի դատարանը իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին ռասայական խտրականության մեջ մեղավոր էր ճանաչել՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Նա մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան վերջինիս արտահայտությունների պատճառով դիմել էր Շվեյցարիայի դատարան: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվել է 1995-ի ուժի մեջ մտած օրենքը: Փերինչեքը հայցով բողոքարկել էր այդ որոշումը՝ հարցի շուրջ լրացուցիչ հետազոտություններ պահանջելով: Վերաքննիչ դատարանը նույն տարվա հունիսին մերժել էր նրա բողոքը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեքը բողոքարկել էր դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատել էր որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ՝ նշելով, որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը՝ քննելով նրա բողոքը, հայտնաբերել էր 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով: 2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քվեարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական էր ճանաչել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |