Հունաստանում Ցեղասպանությունը ժխտողներն այսուհետ քրեական պատասխանատվության կենթարկվեն․ Օրենքն ընդունվեց![]() 9 սեպտեմբերի 2014 - 23:40 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար, հայտնում է Asbarez-ը: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում, գրում է Armtimes.com-ը: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100․000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20․000 եվրո տուգանք: Խտրականության, օտարատյացության և ցեղապաշտության դեմ օրենքի քննարկումը մոտ մեկ տարի է Հունաստանի խորհրդարանի օրակարգում է: Հրապարակային քննարկումներից և լսումներից հետո որոշվել էր օգոստոսի վերջին քննարման և քվեարկության դնել օրենքը` մտցնելով խորհրդարանի ամառային նստաշրջանի օրակարգ, սակայն հետաձգվել էր: Հունաստանի խորհրդարանի 3 ընդդիմադիր կուսակցություն դեմ էր արտահայտվում օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը և իրականում այլատյացության դեպքերի դեմ կանխարգելիչ մեխանիզմների չի պարունակում: Իրարամերժ կարծիքների տեղիք տված խնդրահարույց օրինագծով պահանջվում է անդրադառնալ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված` Թուրքիայում իրականացված հայերի և հույների ցեղասպանոությանը: Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել էր նաև սեպտեմբերի 5-ին կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ևՀունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպմանն Ուելսում։ Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել է, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել էր, թե օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի խոսքով, օրինագծի վերջնական տարբերակով Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով։ Բացի այդ, 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է: Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1999-ին, ապրիլի 24-ն այդ երկրում Հիշատակի օր է, որի ընթացքում ամեն տարի կառավարության կողմից 3 խոշոր քաղաքում հիշատակի միջոցառումներ ենկազմակերպում։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |