Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը սեպտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանրապետությունների դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել:

Կոնգրեսական Ֆրեդ Նայլի ներկայացրած միջնորդության մեջ նկարագրվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ձեռնարկված քայլերը, որոնց արդյունքում հայեր են զոհվել:

Միջազգային հանրությունը շարունակում է դատապարել Ադրբեջանին` Հայաստանի և Արցախի դեմ վերջերս սանձազերծած ագրեսիայի և նախագահ Իլհամ Ալիևին` լայն ժողովրդականություն վայելող Թվիթեր սոցիալական ցանցի միջոցով պատերազմ հայտարարելու համար:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Քահրամանյանը սերտորեն աշխատել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամների հետ` նրանց ներկայացնելով Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և լարվածության վտանգավոր սրացումն Ադրբեջանի կողմից:

Ավստրալիայի ամենամեծ նահանգը 2012 թվականի հոկտեմբերին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ավելի վաղ` օգոստոսի 15-ին, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ Ամանդա Ֆազիոն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների դեմ` հայտարարելով, որ այդ երկիրն արժանի չէ 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրան պրի մրցաշարը:

Ֆազիոն, որը 2013-ի հուլիսին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, խորհրդարանում բարձրաձայնել էր Ադրբեջանի շարունակական բռնությունների, նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության, այդ երկրում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների և միջազգային հանրության կոշտ դիրքորոշման անհրաժեշտության մասին:

«Պետք է չեղյալ հայտարարել վերջերս կայացրած որոշումը` թույլ տալ Ադրբեջանին 2016 թվականին հյուրընկալել «Ֆորմուլա-1» գրան պրի մրցաշարը,- ասել է Ֆազիոն ու շարունակել,- Նման մրացաշարը վարելու պատիվը շնորհել մի երկրի, որը որպես ագրեսոր է հանդես գալիս տարածաշրջանում և մարդու իրավունքների խախտումների ոլորտում լուրջ բացթողումներ ունի զուրկ է տրամաբանությունից»:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմոել, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տարել։

Հակառակորդն օգտագործել է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմել` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվել է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվել է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---