Թուրք նախարարը Երևանին կոչ է անում հարաբերություններ հաստատել՝ «մոռանալով անցյալը»

Թուրք նախարարը Երևանին կոչ է անում հարաբերություններ հաստատել՝ «մոռանալով անցյալը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրը Լիսաբոն այցելության ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորման հավանականությանը: Ըստ Daily Sabah-ի, Բոզկիրը հերթական անգամ հնչեցրել է թուրքական այն թեզը, թե հայերն ու թուրքերը պետք է կողք կողքի ապրեն՝ «խուսափելով անցյալի իրադարձությունները հիշատակելուց»:

Հիշատակելով Թուրքիայի այն ժամանակ վարչապետ, իսկ այժմ նախագահ Էրդողանի հայերին ուղղված նամակը, որտեղ վերջինս ցավակցություն է հայտնել XX դարի սկզբում զոհված հայերի ժառանգներին՝ Բոզկիրը հայտարարել է.«Այդ նամակով մենք ցույց տվեցինք, որ հաշտեցման ձեռք ենք մեկնում և մաքուր էջից ենք սկսում մեր հարաբերությունները ցավագին իրադարձություններից հետո: Եթե մեր գործընկերն ընդունում է այդ պայմանները, մենք կարող ենք նոր էջ բացել: Անհնար է դեպի ապագան գնալ՝ ատելով ու սպանելով միմյանց»:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ: Նախագահը իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երևան՝ համատեղ դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, և առաջարկեց կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: Սեպտեմբերի 6-ին Գյուլը ժամանեց Երևան՝ սկսվեց մի գործընթաց, որը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը»:

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---