Կալիֆորնիայի դպրոցներում կուսումնասիրեն Հայոց ցեղասպանությունը. Օրենքը ստորագրվել է![]() 19 սեպտեմբերի 2014 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է Ադրին Նազարյանի առաջարկած AB 1915 օրինագիծը, որով նախատեսվում է նահանգի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների մասին վկայությունների ներառում, հայտնում է Asbarez-ը: Մասնավորապես, օրենքով նախատեսվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերում, Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների կիրառման ընդլայնում: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Փաստաթուղթը ներառվել էր Սենատի օրակարգում 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել քննարկման ու իրավական փորձաքննության: Օգոստոսի վերջում օրինագիծը հավանության արժանացավ Կալիֆորնիայի Սենատում: 2014-ի հունվարին, չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմակայությանը, օրինագծի օգտին քվեարկել է Կալիֆորնիայի նահանգի Ժողովը: «Այն, որ օրինագիծը միաձայն ընդունվեց, վկայում է այն մասին, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն կարող կաշառված լինել կամ մերժել ճշմարտությունն ու արդարությունը»,-այն ժամանակ հայտարարեց Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը: Մինչ այդ օրինագիծը միաձայն ընդունվեց Պետական վեհաժողովի կրթության ու հատկացումների կոմիտեում: «Կալիֆորնիայի ուսանողների համար շատ կարևոր է պատմության դասերը հասկանալ և ուսումնասիրել տարբեր երկրներում ցեղասպանության փաստերը: Ես հպարտ եմ, որ սատարել եմ օրինագծին, որը հորդորում է դպրոցներին ներառել Հայոց ցեղասպանության թեման դասընթացում»,-հայտարարել է կրթության կոմիտեի նախագահ Ջոան Բյուկենենը: Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական ծրագրերում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |