Թբիլիսիի Սբ Մինաս հայկական եկեղեցու տանիքը փլուզվել է. Անձրևաջրերից փտել էր![]() 20 սեպտեմբերի 2014 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցու տանիքը սեպտեմբերի 19-ի երեկոյան փլուզվել է : Պատճառը տանիքի փայտե կառույցների փտած լինելն է, հայտարարել է Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն: «Բավականին երկար ժամանակ եկեղեցին չի վերանորոգվել, ինչի արդյունքում փտել է անձրևաջրերի հետևանքով»,- ասել է նա, գրում է Cilinet-ը: Սբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, և 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: Եվ 1883թ-ի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղում կառուցվել է Երևանցոց Սբ Միասնը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել, և տեղաբնակներն այնտեղ պահպանել են օգտագործման համար ոչ պիտանի իրերը: Չնայած Վրաստանի մշակույթի նախարարությունը Սուրբ Մինաս եկեղեցին ընդգրկել է մշակութային հուշարձաների ցանկում` դրա տարածքն այսօր սեփականաշնորհված է եկեղեցու բակի բնակիչների կողմից: «Մինչ սեփականաշնորհելը փոխեցին եկեղեցու հասցեն, որից հետո սեփականաշնորհեցին: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, արդեն մեկ տարի է՝ հարուցվել է գործ Վիրահայոց թեմի և սեփականաշնորհած բնակիչների միջև, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա»,- ասել է վիրահայոց թեմի իրավական հարցերի պատասխանատու Լևոն Իսախանյանը: Սուրբ Մինասի եկեղեցու ամբոջ տարածքը պետռեգիստրում գրանցված է որպես հարևաններից մեկի տան դահլիճ և նրան է պատկանում: Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն նշել է, որ քանի դեռ իրավական հարցերը չեն լուծվել, չեն կարող սկսել եկեղեցու վերականգնման աշխատանքները: Վերջին մի քանի տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Թբիլիսիում հայկական եկեղեցի է քանդվում: 2009-ին քանդվեց Սբ Մուղնեցոց եկեղեցին, իսկՍբ Նշան եկեղեցում2012-ին հրդեհ էր բռնկվել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |