Ճանապարհային երթևեկության միասնական կանոններ` ԱՊՀ տարածքում

Ճանապարհային երթևեկության միասնական կանոններ` ԱՊՀ տարածքում

PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը 2015-ին ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենք կներկայացնի:

Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, «Ճանապարհային անվտանգություն՝ հանուն կյանքի անվտանգության» ճանապարհային երթևեկության անվտանգության V միջազգային կոնգրեսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Կարևոր է, որպեսզի ԱՊՀ երկրներից որևէ մեկում բնակվող քաղաքացին զգա նույն պայմանների առկայությունը, նույն օրենսդրական հիմքը: Դա վերաբերում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցներին», - ասել է Մատվիենկոն:

Նա նշել է, որ ցանկանում են ներդաշնակեցնել օրենսդրությունները, և արդեն մշակվում է ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենքը:ԱՊՀ մասնակից-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի փորձագիտական խումբը պետք է օրենքը մշակի 2015-ի առաջին կիսամյակից ոչ ուշ:

Մատվիենկոն նշել է նման նախաձեռնության ծայրաստիճան, քանի որ ԱՊՀ-ն միասնական տնտեսական, տրանսպորտային, մարդասիրական տարածք է:

«Ցանկալի չէր լինի, որպեսզի մարդը ԱՊՀ որևէ այլ երկիր մուտք գործելուց հետո ստիպված լիներ կրկին սովորել ճանապարհային երթևեկության կանոնները: Այդ պատճառով պետք է գործի կանոնների միասնական համակարգ, այդ դեպքում մարդիկ իրենց պաշտպանված կզգան ու կհասկանան` ինչպես վարվել»,- նշել էԴաշնության խորհրդի խոսնակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---