Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով![]() 3 հոկտեմբերի 2014 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է փոխել «Բաշնեֆտի» գործով ֆիգուրանտներից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանինկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք, գրում է «Ինտերֆաքս»-ը: Ըստ դատարանի որոշման, տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները, ինչպես նաև կապի միջոցներից ու համացանցից օգտվելը: Ավելի վաղ քննությունը խնդրագիր էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու առաջարկով: Առաջարկվում էր Հայրապետյանին ազատ արձակել բանտից և տնային կալանքի ենթարկել: Այդ մասին ՌԲԿ-ին է հայտնել դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան: Հայրապետյանի փաստաբանները դատարանի դահլիճում են և չեն կարող մեկնաբանություն տալ: Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը միջնորդություն էր ներկայացրել իր ռուս պաշտոնակցին Հայրապետյանի գործով զբաղվելու խնդրանքով: Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ: Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Կալանք էր դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որոնց արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Հուլիսի 24-ին ՌԴ Քննչական կոմիտեն Հայրապետյանին մեղադրանք էր ներկայացրել ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ինքը ձեռներեցը հայտարարում է, որ կասկածանքներն անհիմն են: Հայաստանում և աշխարհի հայաշատ երկրներում մշտապես բողոքի ցույցեր են կազմակերպվում Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |