Բաքուն խոսում է «մեծ խաղաղ պայմանագրի մասին», ուստի, հավանաբար, նորից կձախողի Սարգսյան-Ալիև հանդիպումը

Բաքուն խոսում է «մեծ խաղաղ պայմանագրի մասին», ուստի, հավանաբար, նորից կձախողի Սարգսյան-Ալիև հանդիպումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը, հայտարարել է, որ Բաքուն կցանկանար, որ «յուրաքանչյուր հանդիպում ղարաբաղյան կարգավորման շուրջ արդյունավետ լիներ, որպեսզի գործընթացը տեղից շարժվեր»: Մամեդյարովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը «պատրաստ է ձեռնամուխ լինել մեծ խաղաղ պայմանագրի վրա աշխատանքին»:

Մամեդյարովն ասել է, որ եղել են առաջարկներ կառույցների միջև աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ, օրինակ, փախստականների վերադարձի, տրանսպորտի, ենթակառուցվածքների հարցերով:

«Ադրբեջանը պատրաստ է նման բանակցություններ սկսել փորձագետների մակարդակով: Մենք սպասում ենք հայկական կողմի պատասխանին»,-ասել է նախարարը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն, ինչպես ենթադրվում է, տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 27-ին»:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղության հասնելու հույս ունի: «Իր տարածաշրջանային այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է կողմերի միջև երկխոսության խթանման անհրաժեշտությունը, որպեսզի ներկայացվեն ու մշակվեն գործիքները, որոնք կնպաստեն կողմերի միջև վստահության ձևավորմանը՝ հետապնդելով հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքնի նպատակ ու բացառելով խաղաղ բնակչության ու զինվորականների շրջանում զոհերը»,- նշել է Ռենոն:

Նրա խոսքով, պետք է հարցի երկարաժամկետ լուծում գտնել ու հիմնվել ԵԱՀԿ ՄԽ առաջարկած սկզբունքների վրա, և հենց այս երեք սկզբունքների հիման վրա կոնֆլիկտի կարգավորումն էլ լինելու է Փարիզի հանդիպման հիմնական թեման:

Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ հայտարարում է խաղաղ պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն, որպես կանոն, բոլոր այդ հայտարարությունները հանգեցնում են նրան, որ Բաքուն ձախողում է որևէ պայմանավորվածության կնքումը: Բավական է հիշել նախագահների թեկուզ 2011-ի հունիսի 24-ի Կազանի հանդիպումը, որը տեղի ունեցավ ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Մինչ հանդիպումը վստահություն էր հայտնվում, որ ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի: Սակայն Ալիևը ձախողեց բանակցությունները, վերջին պահին ներկայացնելով 10 նոր ուղղում: Կազանի հանդիպումի տապալումից հետո Մեդվեդևը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի միջոցով Երևանին ու Բաքվին ներկայացրեց կարգավորման վերաբերյալ իր առաջարկները: Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնական պատասխաններ ուղարկեցին:

Հատկանշական է, որ տապալելով բանակցությունները, Բաքուն հայտարարեց «կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին»: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի այն ժամանակվա պետ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ հանդիպման և բանակցությունների ընթացքում «կողմերի դիրքորոշումները մերձեցան մի շարք հարցերի շուրջ ըստ Մադրիդյան սկզբունքների:

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Մինչ այդ Ալիևը, Սարգսյանն ու Պուտինը եռակողմ հանդիպում ունեցան Սոչիում, որտեղ քննարկեցին իրավիճակի աննախադեպ սրացումը շփման գծում:

2014-ի մեկնարկից ի վեր գրանցվել է հրադադարի խախտման արդեն 18 հազար դեպք, այն դեպքում, երբ 2013-ին խախտումների ընդհանուր քանակը 13 հազար էր:

Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---